ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Սերգեյ Լավրովին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Սերգեյ Լավրովը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող հիշողության պուրակ, որտեղ ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած ծառը:
Լուսանկարը՝ Photolure-ի