Victoria’s Secret-ը Շանհայում ներկայացրել է 2 մլն դոլար արժողությամբ ներքնազգեստ։ Աղջիկը, ում բախտ էր վիճակվել ներկայացնելու եզակի ներքնազգեստը, դարձել է մոդել Լաիս Ռիբեյրոն։
Այս տարի Victoria’s Secret-ի հետ կրծկալի վրա աշխատել են շվեյցարական ոսկերչական Mouawad ընկերության դիզայներները։ Համագործակցության արդյունքը հանրությանն է ներկայացվել Շանհայում շոուի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։
Մոդելին ակնհայտորեն դուր է եկել The Champagne Nights Fantasy Bra-ն, որով արված լուսանկարներով նա հեղեղել է իր Instagram-ը։
Դիզայներներն ու ոսկերիչները կրծկալի վրա աշխատել են ավելի քան 350 ժամ, այն կշռում է 600 կարատ։ Ոսկե կրծկալը զարդարված է ադամանդներով, դեղին շափյուղաներով և կապույտ տպազիոններով՝ ընդհանուր մոտ 6000 քարերով։