Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի ԱԺ-ում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները

Արցախի ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 20-ին համատեղ նիստ են գումարել, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորմանը վերաբերող հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով 2018թ.-ի բյուջեով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ գալիք տարում գյուղատնտեսության բնագավառի ծախսը կկազմի 4մլդ 978մլն874հազ դրամ:

Նախարարը նաև խոսել է ոլորտում նախատեսվող երկու նոր ծրագրերի մասին, որոնցից առաջինն ուղղված է լինելու արոտավայրերի վերականգնմանն ու անասունների վերահսկողությանը և երկրորդը՝ անասնաբուժական կայանների համար լաբորատոր սարքերի ձեռքբերմանը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝ գալիք տարվա բյուջեով ոլորտին հատկացվելիք գումարը նախատեսվում է 13մլդ 200մլ դրամ: Ներկայացնելով 2018թ.-ին սպասվող փոփոխությունների մասին՝ նախարարը նշել է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող«Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների, որոնց ղեկավարումը վերապահվել է շրջանային վարչակազմերին: Դրանք զբաղվելու են ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցելով և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ արդեն ստեղծվել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի ընկերությունները:

«Քաղաքաշինության նախարարությունը այսուհետ կիրականացնի միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները», -նշել է Կարեն Շահրամանյանը:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության 2018թ. ծախսը, ըստ նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացման, կկազմի 558մլն 196 հազ դրամ: Նախարարությունը նախատեսում է իրականացնել 14 ծախսային և 1 եկամտային միջոցառում:

Ներկայացնելով բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտի 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Վազգեն Միքայելյանը նշել է, որ այն կկազմի 181մլն 596հազ դրամ:

Գալիք տարում նախարարության ծրագրային դրույթներից է լինելու հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և դրան կից մի շարք ենթածրագրերի իրականացումը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացմամբ ոլորտի 2018թ.-ի ծախսը կկազմի 171 մլն դրամ: Նրա խոսքով՝ ոլորտի կողմից բյուջեում կատարած մուտքերն ավելացել են մոտավորապես 500 մլն-ով, այսինքն՝ գալիք տարի նախատեսում է 950 միլիոն դրամի մուտք պետական բյուջե:

Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործունեության մասին տեղեկություններ է ներկայացրել Իրինա Սառաջյանը: Հիմնադրամին գալիք տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսը կկազմի 1 մլդ 667մլն 300 հազ դրամ:

Արցախի ներդրումային հիմնադրամին, ըստ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացման, 2018թ. պետական բյուջեով կհատկացվի 2մլդ 500 մլն դրամ:

Հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել է նաև ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

2018թ. պետական բյուջեի քննարկումները վաղը՝ նոյեմբերի 21-ին, կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում