Թբիլիսիում շարունակվում է «Նոնա Գափրինդաշվիլու գավաթը»։ 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6․5 միավորով միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Պառավյանը։
Մեր 5 մասնակցից Վահե Դանիելյանն ու Նորայր Թորոսյանը 4․5 միավորով կիսում են 6-16-րդ տեղերը, Մարիա Գևորգյանն ու Արթուր Դավթյանը 4 միավորով՝ 17-23-րդ, իսկ Հովհաննես Հակոբյանը 3․5 միավորով 26-րդ տեղում է։