Ինչպես հայտնի է՝ վաղը Վանաձորի քաղաքապետարանում, ավագանու արտահերթ նիստի ընթացքում ՀՎԿ Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվելու է Վանաձորի փողքաղաքապետ։
Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և Փելեշյանի ղեկավարած «Հայկական վերածնունդը» բոյկոտում էին ավագանու նիստերը։
Նախօրեին, սակայն, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդիպել է Արկադի Փելեշյանին և ստորագրվել է համագործակցության հուշագիր։
«Առաջին լրատվական»-ը Վանաձորի փողոցներում հարցում անցկացրեց՝ հետաքրքրվելով քաղաքացիներից, թե ի՞նչ կարծիք ունեն ՀՎԿ-ի՝ բոյկոտը դադարեցնելու և Արկադի Փելեշյանին փողքաղաքապետ նշանակելու մասին։