Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Փողոցը պահելու մեխանիզմներ կան, կպահենք. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ

Եթե կլոր սեղանի ձևաչափով քննարկումները արդյունավետ չլինեն, կկիրառվի պայքարի այլ միջոց, կօգտագործվեն այլ գործիքներ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Գարիկ Պետրոսյանը։

«Փողոցը պահելու մեխանիզմը պարզ է, եթե ունենք սկզբունքներ, գաղափար, գաղափարի հետևից գնացող մարդիկ, իրենք պատրաստ են ցանկացած պահի նորից դուրս գալ փողոց՝ իրենց պայքարը այդ եղանակով շարունակելու: Իհարկե, մենք այդ ուղղությամբ նաև աշխատում ենք, կազմակերպչական բաներ են տեղի ունենում։ Մենք համաձայն ենք այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ փողոցը պետք է պահել. կարելի է ասել, որ այդ փողոցային պայքարի միջոցով հասանք ինչ-որ քննարկումների»,- շեշտեց Գարիկ Պետրոսյանը։

Դավիթ Պետրոսյանն էլ ընդգծեց, որ հանրային քննարկումը ցույց տվեց, որ կլոր սեղանի գնալը շատ ճիշտ էր, կան շատ խնդիրներ, առաջարկներ, որոնք բարձրաձայնելու, հանուն դրանց լուծման պայքարելու համար մարդիկ մինչև այժմ հարթակ չեն ունեցել։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ հանրային քննարկման ժամանակ փորձ է արվել լուծել երկու խնդիր, նախ՝ փաթեթով առաջարկությունները, խնդիրները ներկայացնելու, հետո էլ հասկանալու, որ պատրաստ են նաև փողոցային պայքարը շարունակելու։

«Կոնկրետ հենց ամսի 22-ին որոշել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ տեսակամուրջի, ուղիղ եթերի միջոցով ապահովել նաև կապը ԱԺ-ից ժողովրդի հետ։ Դա լինելու է ոչ միայն դիտում, այլև ԱԺ-ից դուրս գալուց հետո պիտի քննարկենք հետագա անելիքները։ Հատկանշական է, որ այսպիսի առաջարկությամբ էին հանդես եկել այն մարդիկ, որոնք մինչև հիմա նախաձեռնության մեջ բարձր մասնակցություն չէին ունեցել»,- ընդգծեց նա։

Նախաձեռնության անդամները նաև ընդգծեցին՝ անկախ նրանից, որ ՊՆ պաշտոնյաների, նախարարի, փոխնախարարի մակարդակով խոսում են այն մասին, թե փոփոխություններ չեն լինելու, իրենք անելու են ամեն ինչ փոփոխությունների հասնելու համար։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե փոփոխություններ չեն լիենլու, ապա տղաները զարմանում են՝ բա ինչո՞ւ են համաձայնում բանակցել։

«70 ենթաօրենսդրական ակտերը պետք է կառավարության որոշումով լինեն, մենք շեշտադրում կատարելու ենք ոչ միայն ենթաօրենսդրական ակտերով փոփոխությունների վրա, որպեսզի հնարավորինս լայն զանգվածների շահերը ներկայացված լինեն, այլ նաև բուն օրենքում, դրույթներում փոփոխություններ կատարվեն»,- ընդգծեց Դավիթ Պետրոսյանը։

Նախաձեռնության անդամները նաև ընդգծեցին, որ կլոր սեղան քննարկումների ժամանակ անդրադառնալու են նաև «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերին։ Կոնկրետ «Պատիվ ունեմ» ծրագրերից յուրաքանչյուր մասնագիտության պարագայում չէ, որ հնարավոր է օգտվել, բացի այդ՝ 3 տարի ծառայությունն էլ վիճելի է գիտության, կրթության անընդհատության համատեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում