Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երեխաները ԱԺ ամբիոնից բարձրաձայնում են մանկապարտեզների կարևորության ու բռնության բացառման մասին

Ազգային ժողովում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված հատուկ նիստի շրջանակում Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը խոսեց նախադպրոցական կրթական հաստատությունների կարևորության մասին: Նա, մասնավորապես, նշեց, որ հայաստանյան բոլոր գյուղերում և քաղաքներում պետք է ստեղծվեն բարձրակարգ նախադպրոցական կրթական հաստատություններ,  որոնք կապահովվեն  որակյալ մասնագետներով:

«Նաև պետք է ապահովվի ծնողների պատշաճ իրազեկվածությունը մանկապարտեզների կարևոր նշանակության մասին, պետք է այնպես անել, որ այդ հաստատությունները  հասանելի լինեն  բոլորին, և որ օրենքով ամրագրվի կոնկրետ տարիքային խմբի երեխաների՝ պարտադիր կերպով մանկապարտեզ հաճախելու  մասին հարցը, ինչն ինքնին խթան կհանդիսանա, որ այն վայրերում, որտեղ դրանք չկան, ստեղծվեն նորերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց աշակերտը:

Նա նշեց, որ ըստ տարբեր գիտական տվյալների՝ նախադպրոցական կրթություն ստացածները տարբերվում են նրանցից, ովքեր չեն ստացել, քանի որ նրանք ունեն շատ ավելի զարգացած միտք, ավելի պատրաստ են նոր գիտելիքներին:

«Զրկել երեխային նախադպրոցական կրթությունից՝ նշանակում է զրկել նրան ամբողջ կյանքի համար լավ հմտություններ ստանալու հնարավորությունից»,- ասաց Սամվելը:

Նա հստակեցրեց, որ  Երևանում կան անվճար մանկապարտեզներ, սակայն նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ ծնողներ չեն կարող ուղարկել երեխաներին մանկապարտեզ, որովհետև  այլևս տեղեր չկան:

«Իսկ գյուղերում էլ հակառակ պատկերն է. կա՛մ դրանք բացակայում են, կա՛մ էլ վճարովի են»,-ասաց դպրոցի սանը:

Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն էլ իր հերթին անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը և բռնության դեպքերին։

«Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ շատ բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց է, սխալվում են. դա, պարզապես, ինքնախաբեություն է»,-ասաց նա:

Ռուբենը նշեց, որ կարդացել է մի հետազոտություն, ըստ որի՝ բռնության ենթարկված մի տղա դարձել է ինքնամփոփ և անտարբեր իր ապագայի նկատմամբ: Նա ընդգծեց, որ, փաստորեն, տղայի «հոգու թևերը կտրել» են, և հորդորեց անտարբեր չլինել երեխաների իրավունքների նկատմամբ։

«Եթե ուզում եք, որ երեխան կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չպետք է ծեծեք, ծեծով դաստիարակելը հակառակ արդյունքի կարող է բերել: Ի՞նչ է նշանակում, թե ծնողը կարող է դաստիարակչական ապտակ տալ: Հարգելի մեծեր, հասկացեք՝ բռնությամբ ոչնչի չեք կարող հասնել»,-եզրափակեց աշակերտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում