«Ելք»-ի իրավունքն է դիմել կառավարությանը, որպեսզի Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացվեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Իմ կարծիքով` առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, եթե քվորում կլինի ավագանու նիստերի ժամանակ, ապա բնականոն գործընթացով կգնա առաջ»,- ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով` Վանաձորի ավագանու նիստերը եղել են ՏԻՄ օրենքին համապատասխան, և, որ հակասությունը ՏԻՄ օրենքի և սահամանդրության հետ է կապված: «Դեպքերից առաջ պետք չէ ընկնել, եզրակացություններ անելու համար վաղ է»,- հայտարարեց նա: