Ղարաբաղին առնչվող բոլոր գաղափարները բանակցային սեղանի վրա են՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Trend-ը։
«Դա դյուրին հանձնարարություն չէ։ Ստատուս-քվոն անընդունելի է և անկայուն։ Ադրբեջանը պահանջում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահպանում»,-ասել է Մամեդյարովը։
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնել։