«Հոռետեսորեն եմ վերաբերվում հացադուլի ինստիտուտին: Ինքը պետք է հաշիվ տա այդ քայլի լրջության համար: ՀՀ քաղաքական դաշտում պետք է ավելի ուշադիր լինել հացադուլի՝ որպես քաղաքական պայքարի գործիքի նկատմամբ: Եթե մարդն ասում է՝ անժամկետ հացադուլ եմ հայտարարում ու մինչև պահանջներս չկատարվեն, հացադուլից դուրս չեմ գա, ու հանկարծ դուրս է գալիս, անլուրջ է»,- անդրադառնալով ԿԸՀ դիմաց Պարույր Հայրիկյանի հայտարարած հացադուլին՝ կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: