Լուրեր
Մենք գործ ունենք հերոսի հետ. Սամվել Բաբայանի պաշտպանը հանդես եկավ պաշտպանական ճառով
  • 13:48
  • 2017-11-20
  • Դիտումներ՝ *

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում Բաբայանի շահերի պաշտպան՝ փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա պահանջեց երկու դրվագով էլ արդարացնել Սամվել Բաբայանին հանցակազմի բացակայության հիմքով:

Փաստաբանը անդրադարձավ մեղադրողի այն մտքին, թե Սամվել Բաբայանը, պաշտպանության նախարար եղած լինելով, «Իգլայի» արձակման խողովակը չի տարբերել տրուբայից: Պաշտպանը նշեց. «Խողովակը ռուսերեն տրուբան է, Սամվել Բաբայանը նկատի չի ունեցել վառարանի տրուբա. եթե «արձակման» խողովակ չի ասում, այլ ասում է տրուբա, չի նշանակում, որ զենքի մասը չի տարբերում ինչ-որ տրուբայից»:

Մեղադրողը պատիժը միջնորդելիս անտեսել է նաև Սամվել Բաբայանի անձը՝ նրա ծառայությունները հայրենիքին, Արցախի բանակի կայացմանը. «Մենք գործ ունենք հերոսի հետ, հարգանք է անհրաժեշտ. եթե այսօր Սամվել Բաբայանը նստած է ամբաստանյալի աթոռին, չի նշանակում, որ պետք է մոռացվեն նրա անուրանալի ծառայությունները հայրենիքին»:

Սամվել Բաբայանը պաշտպանական ճառով հանդես կգա մյուս նիստին, քանի որ ձայնը խռպոտած է, իսկ այժմ պաշտպանական ճառ են ասում մյուս ամբաստանյալների շահերի պաշտպանները:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

  • Դիտումներ՝ *