Իսրայելական կրոնական կայքերը հայտնում են, որ նոյեմբերի 19-ի երեկոյան ոստիկանությունը ուլտրաուղղափառ հրեաներին (հարեդիներ) բանակ զորակոչելու դեմ զանգվածային բողոքի ակցիան ցրելու համար կիրառել են սաստիկ բուրող «Բուաշ» («Սկունս») խառնուրդ։ Այս մասին գրում են bhol.co.il և ch10.co.il կայքերը։
Իսրայելի ոստիկանությունը հայտնում է մի քանի տասնյակ ձերբակալությունների մասին Երուսաղեմում և Բնեյ-Բրակ քաղաքում։
Ուլտրաուղղափառները փակել էին փողոցներն ու խոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը։