ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցրեց, թե տեղյա՞կ է Մոնումենտում շքեղ առանձնատները՝ ու՞մ են պատկանում և արդյո՞ք ՀՅԴ-ն էլ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նման անհրաժեշտություն տեսնում այդ ոլորտում ստուգումներ իրականացնելու համար:
«Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակներ կան և դա միայն Մոնումենտին չի վերաբերվում: Մոնումենտի դղյակներից էլ ավելի մեծ դղյակներ կան: Դա «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է, տվեք իրենց»,- ասաց Վարդանյանը: