Արցախի հարցի հերթական ակտիվացումը և Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն շաբաթվա կարևորագույն իրադարձությունն են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա, խոսելով վարչապետի աշխատանքից՝ նկատեց, որ ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունների՝ իրենք բավարարված են այս կառավարության գործունեությունից:
Հարցին՝ ինչ խղճո՞վ է ՀՅԴ-ը պատրաստվում կողմ քվեարկել 2018 թվականի բյուջեի նախագծին, երբ նույն ընդդիմադիր խմբակցությունները, անկախ փորձագետները հայտարարում են, որ վատ վիճակում է երկիրը, տնտեսությունը, պատգամավորը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից, առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել, թե ինչպե՞ս էին կողմ քվեարկում որոշ կառավարությունների բյուջեին»: