Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին թանկ նվերներ ստանալու գործով հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Մասնավորապես, Նեթանյահուին կասկածում են պրոդյուսեր Արնոն Միլչանին աջակցելու մեջ, ով, շրջանցելով բոլոր ատյանները, ստացել է ամերիկյան երկարաժամկետ վիզա։ Պրոդյուսերը վարչապետին բերել է սիգարներ, շամպայն և շքեղության իրեր։
Կառավարության ղեկավարը չի հերքում, որ Միլչանն իրեն նվերներ է բերել, սակայն ասում է, որ նվերների հիմքում ընկած է հին ընկերությունը, այլ ոչ թե ծառայությունները։