Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Եթե համարում ենք, որ բանակը բթացնում է, ապա մեզ պաշտպանող անձնակազմը բո՞ւթ է. Արթուր Աթանեսյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին կողմ և դեմ  խմբերը չեն ծածկում ամբողջ բնակչության  տեսակետը՝ ներառյալ շատ ու շատ ուսանողների, որոնց չի անհանգստացնում  տվյալ օրենքը, ուսանողությունը, որպես ամբողջություն, կողմ կամ դեմ չէ այդ օրենքին, տարկետման ներկա ձևի փոփոխությանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

«Չի ուսումնասիրվել և չի չափվել անգամ, թե մեծամասնությունը ինչ  կարծիք ունի  այդ մասին, պետք է նախևառաջ  հասկանալ, թե ինչպիսին է սոցիալական տվյալ օրենսդրական փոփոխությունների հենքը։ Ինձ համար  շատ հետաքրքիր է այն, որ վերջին տարիներին մեր բուհերը ունենում են մեծ դեֆիցիտ ասպիրանտուրա դիմողների հարցում։ Դա պայմանավորված է նրանով, որ գիտությունը՝ որպես մասնագիտություն, որպես առաքելություն, ընտրողների թիվը շատ նվազել է. սա սպառողական հասարակության հետևանքն է, երբ մարդը պրակտիկ հայացքով է  նայում, թե որքան փող կաշխատի այդ մասնագիտությամբ, որքանով պոպուլյար  կլինի, հայտնի կդառնա։ Այդ իմաստով գիտությունը,  բառիս բուն իմաստով՝ պրպտուն, մտավոր աշխատանքով զբաղվելը, նաև  դասավանդելու փորձը՝ որպես դրսևորում, պոպուլյար աշխատանք  չեն համարվում Հայաստանում։ Ոչ մի նոր բան չեմ ասում։

Տեսեք՝ համեմատելով այն, որ գիտությամբ զբաղվողների թիվը ամեն տարի փոքրանում է (դա երևում է նաև դիմումներից) և  միաժամանակ հանկարծակի առաջ եկած փաստարկը, թե «մեզ խանգարում են զբաղվել գիտությամբ՝ զորակոչելով բանակ», ինձ  համար  շատ հակասական բան է ստացվում։ Ես հավատում եմ իմ աչքերին և վիճակագրությանը, որն ասում է՝ այդքան մարդ չէ, որ ցանկանում է  զբաղվել գիտությամբ, որքան այսօր  իրենց գործողություններով դեմ են քվեարկում այս օրենքին. սա՝ մեկ։ Երկրորդը՝ ինչ է նշանակում  գիտնական դառնալ: Գիտնական  դառնալ նշանակում է ունենալ ռացիոնալ մտածողություն և սիրել այն բնագավառը, որտեղ տեսնելով պրոբլեմներ՝ մասնագիտորեն պատրաստ ես և ուզում ես դրանք լուծել։ Եթե մարդ, լինելով ուսանող կամ ավագ  դասարանների դպրոցական, իր  նախասիրությունների շրջանակում տեսնում է այն հարցերը, որոնք իրեն գայթակղում են, տանում են իրեն, զբաղեցնում են իրեն, տեսնում իր ապագան՝  լինեն դրանք ծնողներ, փողոցային բարքեր, սերիալներ, ոչինչ  չի խանգարի  տվյալ մարդուն գնալու  իր ընտրած  ճանապարհով»,- շեշտեց նա։

Արթուր Աթանեսյանի  դիտարկմամբ՝ բանակը չէ, որ խոչընդոտում է  երեխայի մասնագիտական աճին, պրոբլեմները փողոցում են, դպրոցում, որոնք հետագայում արտացոլվում են բանակում. խնդիրների իրական  հասցեատերը բանակը չէ։

«Երբ մենք ասում ենք տարկետում, որպեսզի մարդը հասցնի պաշտպանել ատենախոսությունը, արդյո՞ք նկատի ունենք գիտական ինքնազարգացման պրոցեսը: Չէ, չեմ կարծում, դա չէ գիտության զարգացումը։ Սրա հետևանքն այն է, որ մենք ունենք տնտեսագիտության հազարավոր թեկնածուներ, բայց չունենք տնտեսություն, ունենք տնտեսագիտության հազարավոր թեկնածուներ, բայց մեր քաղաքականությունը կոնցեպտուալ իմաստով, պրակտիկ ոլորտում շատ հարցերում այդքան էլ հուսադրող չէ, ունենք հոգեբանության բազում թեկնածուներ, բայց մեր բնակչության հոգեկան վիճակը շատ պրոբլեմային է՝ ընդհուպ մինչև հիվանդություններ և շեղումներ, բարդույթներ։

Ես կուզենայի, որ մեր կոլեգաները և ուսանողները, որոնք ստորագրություն են հավաքում, խոսեն միևնույն երևույթի՝ գիտության մասին և ոչ թե գիտնական դառնալու, թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու. ուսումնասիրություններ են պետք։ Եթե խոսենք հայտնի գիտնականների մասին, ապա միանշանակ չէ, որ նրանք բոլորը չեն ծառայել կամ պատերազմին չեն մասնակցել։

Համոզված չեմ, որ այսօրվա մեր բանակը ուղղակիորեն խոչընդոտում է մարդու մտավոր զարգացմանը։ Հակառակ դեպքում մենք կասեինք, որ որքան բարձր է զինվորականի կոչումը, այնքան նա պակաս մտավոր ունակություններ ունի, ինչը աբսուրդ է։

Եթե մենք համարում ենք, որ բանակը բթացնում է, ապա  սա նշանակում է, որ մեզ պաշտպանող անձնակազմի մեծ մասը բո՞ւթ է. եթե երիտասարդները նման փաստարկ են ուզում հնչեցնել, բայց այն քողարկում են ավելի նուրբ երանգներով, բողոքներով, ապա  նրանց ընդհանրապես լսել պետք  չէ»,- ընդգծեց նա։

 

 

Մանրամասները՝տեսանյութում

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում