Պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսին պարզաբանել է իր Despacito հիթի ժողովրդականությունը, որը YouTube վիդեոհոսթինգում հավաքել է ավելի քան 4 մլրդ դիտում։
«Երաժշտության մեջ կա անհասկանալի գործոն, ինչ-որ ներքին բան։ Չկա հիթի հստակ բաղադրատոմս։ Մեղեդին, խոսքերը և նույնիսկ երգի թողարկման ժամանակը խառվում են մեկ ամբողջության մեջ, և ստացվում է ճանաչելի թրեք։ Այս երգի հաջողության վրա բազմաթիվ գործոններ են ազդել»,-ասել է նա՝ նշելով հիանալի դուետը, երաժշտությունը, որը ստիպում է պարել, պարզ խոսքերը, որոնք հեշտությամբ են հիշվում մարդկանց կողմից։
«Մենք կարող ենք երկար նստել ու վերլուծել երգը, սակայն ավելի լավ է եկեք տոնենք դա և պարենք»,-ասել է Ֆոնսին։