Instagram-ի օգտատերերը ձմռանն ամենից հաճախ լուսանկարում են Բերնը՝ Շվեյցարիայի մայրաքաղաքը։
Բերնը, որը հայտնի է ժամացույցով իր միջնադարյան աշտարակով և նեոռենեսանսի ժամանակների իր ցնցող շենքերով, պաշտոնապես ճանաչվել է Instagram-ի օգտատերերի սիրելի ձմեռային քաղաքը։ Բերնը նույնիսկ ավելի հանրահայտ է, քան Նորվեգիայի հյուսիսափայլը։
Պարզելու համար, թե որ վայրերի լուսանկարներն են շոյում ճանապարհորդների աչքերը, բրիտանական Focus Clinic-ը վերլուծել է հեշթեգերը։ Արդյունքում պարզվել է, որ սոցցանցի օգտատերերը Բերնը նշել են իրենց լուսանկարներում ավելի քան 1 082 000 անգամ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ասպենը (Կոլորադո նահանգ, 935 000 թեգ), երրորդում Նորվեգայի հյուսիսափայլեն է (768 516 թեգ)։
The Independent-ի փոխանցմամբ՝ ցուցակում են հայտնվել շվեյցարական ևս երկու քաղաքներ՝ Ցերմատն ու Գրինդելվալդը։