iPhone 6 սմարթֆոնի լիցքավորման մալուխը, որին քնած ժամանակ դիպչել է վիետնամցի դպրոցականը, սպանել է նրան հոսանքի լիցքով։
14-ամյա աղջկա անշնչացած մարմինը ծնողները հայտնաբերել են առավոտյան, հայտնում է vchaspik.ua-ն։
Այն բանից հետո, երբ բժիշկները պարզել են մահվան պատճառը, ոստիկաններն ուսումնասիրել են դպրոցականի սենյակը, արդյունքում նրա մահճակալի մեջ հայտնաբերել են լարը, որից դուրս եկած են եղել մերկ մալուխները։