Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1969 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. մտավորականի տեսքով մոլագարը կացնահարել ու բռնաբարել է 9 կանանց

1969 թվականի գարնանային մի օր Շահումյանի խաղողի այգիների պահակն իր հոլիկում հայտնաբերեց մի անծանոթ, արնաշաղախ կնոջ: Պահակն այնքան վախեցավ, որ անգիտակից կնոջը թողնելով՝ մի շնչում տուն հասավ ու տնից զանգեց շտապօգնություն: Կնոջը հասցրին հիվանդանոց, տեղեկացրին միլիցիային:

Բժիշկները կարողացան փրկել կնոջ կյանքը: Գիտակցության գալով՝ կինը պատմեց իր մասին՝ 48-ամյա Արփենիկն էր՝ Երևանի 26 կոմիսարների շրջանի բնակիչ:

Արփենիկի ամուսինը մահացել էր տարիներ առաջ: Որդին բարձրաստիճան սպա էր, ծառայում էր Գերմանիայում:

Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնի նախկին տեղում, «կոլխոզ-շուկան» էր: Այնտեղ տնտեսական ապրանքների խանութ կար, որտեղ «տակից» վաճառում էին հեռուստացույցներ:

Արփենիկը ցանկացել էր հեռուստացույց գնել ու գնացել էր այդ խանութ: Վաճառողի հետ խոսակցության ժամանակ Արփենիկը նկատել էր, որ մի տղամարդ կացին է ընտրում ու միաժամանակ աչքի տակով հետևում է իրենց:

Երբ Արփենիկը վաճառողի հետ խոսակցությունը վերջացրեց ու սկսեց տնտղել խանութի ապրանքները, լայնեզր գլխարկով, երկար, սև անձրևանոցով, բարձրահասակ, մտավորականի արտաքինով տղամարդը հայտնվեց Արփենիկի կողքին: Նա քաղաքավարի հարցրեց. «Ներեցեք, որքան հասկացա՝ ձեզ հեռուստացույց է հարկավոր»:

Արփենիկը միանգամից վստահությամբ վերաբերվեց անծանոթին ու ասաց, թե որդին փող է ուղարկել, ինքն ուզում է այդ փողով հեռուստացույց գնել:

«Ես կարող եմ ձեզ օգնել այդ հարցում»,- ժպտալով ասաց տղամարդը:

Մտերմիկ զրուցելով՝ նրանք դուրս եկան խանութից: Կինը ոչինչ չէր գնել, իսկ տղամարդու ձեռքին նոր գնած կացինն էր: Նրանք խոսելու այնքան ընդհանուր բան գտան, որ երբ մի քանի կանգառ քայլեցին, հերթական կանգառում էլ ափսոսացին իրարից բաժանվել, տղամարդն առաջարկեց մի-մի բաժակ գինի խմել՝ որպես շուտով գնվելիք հեռուստացույցի «մաղարիչ»:

Արփենիկը վաղուց տղամարդու հետ այդքան հաճելի չէր զրուցել, նրա կանացի զգացմունքները շոյված էին: Երբ տղամարդն առաջարկեց գինին բնության գրկում խմել, Արփենիկը առանց տատանվելու համաձայնեց:

Մոտակա խանութից երկու շիշ գինի, հաց, երշիկ գնեցին, տաքսիով հասան Շահումյանի խաղողի այգիներ:

Պահակի հոլիկում մարդ չկար: Արփենիկն ու տղամարդը այնտեղ նստեցին , գինի խմեցին՝ շարունակելով հաճելի զրույցը:

Արփենիկը մի պահ դուրս եկավ հոլիկից՝ մի քիչ թարմանալու: Տղամարդը դուրս եկավ նրա հետևից: Արփենիկի համար անսպասելի՝ տղամարդու ծանր ձեռքն իջավ նրա գլխին:

Վայր ընկած Արփենիկին տղամարդը քաշեց հոլիկի ներսը ու սկսեց կացնով հարվածներ հասցնել: Հետո նա բռնաբարեց արնաշաղախ կնոջը, իսկ վերջում հասցրեց իր կարծիքով՝ մահացու հարվածն ու հեռացավ հոլիկից: Բայց վրա հասած պահակի ու նրա կանչով տեղ հասած շտապօգնության շնորհիվ կնոջ կյանքը փրկվեց…

Արփենիկը ամաչելով այս պատմությունը պատմեց իրավապահներին: Նա հիշեց նաև, որ տղամարդու աջ ձեռքի երկու մատները չկային…

Տղամարդու մասին օպերատիվ աշխատողները հարցուփորձ արեցին նաև տնտեսական խանութի վաճառողին, այն խանութի, որտեղից տղամարդը գնել էր կացինը ու որտեղ հանդիպել էր Արփենիկին:

Վաճառողն ասաց, որ այդ տղամարդն իրենց խանութից մի քանի անգամ է կացին գնել: Երբ վաճառողին առաջարկեցին հիշել՝ կոնկրետ քանի՞ անգամ, վաճառողն ասաց՝ յոթ-ութ անգամ, երևի… Դա սարսափելի թիվ էր: Իրավապահները կասկածում էին, որ տղամարդը այդքան զոհ էր թողել իր արյունոտ ճանապարհին:

Պարզ էր՝ գործ ունեին առանձնապես վտանգավոր հանցագործի հետ, որին հարկավոր էր հնարավորինս շուտ հայտնաբերել՝ նոր զոհերը բացառելու համար:

Քրեական հետախուզության աշխատողները երկու ամիս պտտվում էին«կոլխոզ-շուկայի» տարածքում, հսկում էին տնտեսական խանութը: Նրանց ուղեկցում էր սպիներով դեմքը գլխաշորով թաքցնել ջանացող Արփենիկը:

Եվ օրերից մի օր Արփենիկը շուկայի տարածքում մեխվեց տեղում ու առանց մի բառ ասելու՝ քաշեց օպերատիվ աշխատողի ձեռքը:

Կինը սարսափահար հայացքը չէր կարողանում կտրել բարձրահասակ տղամարդուց, ով գնում էր դեպի տնտեսական խանութը: Բայց խանութ մտնել տղամարդը չհասցրեց՝ նրան շրջապատեցին միլիցիոներները ու բերման ենթարկեցին:

Մինչև Արփենիկի հետ առերեսվելը Մակիչը զարմացած էր ձևանում, հեգնանքով էր պատասխանում բոլոր հարցերին: Բայց երբ Արփենիկը մտավ սենյակ, Մակիչը հոգոց քաշեց ու կերպարանափոխվեց: Նա խեղճացավ, սկսեց համոզել, որ միայն Արփենիկի հետ է այդպես վարվել: Սակայն որոշ ժամանակ անց նա ներկայացրեց իր արյունոտ ընթացքը:

Արփենիկը Մակիչի 9-րդ զոհն էր: Միակն էր, որ ողջ էր մնացել: Մյուսներին Մակիչը ոչ միայն կացնահարել, բռնաբարել, սպանել էր, այլև թաղել, նոր էր հեռացել: Մեկին նույնիսկ Արայի լեռան ստորոտում էր թաղել…

Մակիչ Մ.-ն ցույց տվեց թաղումների տեղերը: Ութ կորած կանայք արտաշիրմվեցին…

Իսկ Մակիչ Մ.-ն դատապարտվեց մահապատժի՝ գնդակահարության…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում