Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ջերմ ողջույն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այս մասին դիվանագետը հայտնել է Ալիևի հետ նախագահական «Զագուլբա» նստավայրում հանդիպման ժամանակ։
Լավրովը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ին Պուտինը Թեհրանում հանդիպել է Ալիևի հետ։ «Նա (Պուտինը) Ձեզ է փոխանցում ամենաջերմ ողջույնները, հաճույքով հիշում Ձեր շփումները»,-Լավրովի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։
Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանձնառու է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրագործմանը և նշել այս տարի Ստավրոպոլում միջտարածաշրջանային ֆորումի հաջող անցկացումը։