Քիմ Քարդաշյանը շարունակում է ակտիվորեն զարգացնել իր բիզնես-կայսրությունը, ընդ որում դա անում է միանգամայն տարբեր ոլորտներում։
Քիմի նոր ստեղծագործությունն է դարձել երեք բույրերի ստեղծումը (Crystal Gardenia, Crystal Gardenia Oud և Crystal Gardenia Citrus)։
Օծանելիքները թողարկվել են 300 հազար օրինակով, սակայն ողջ խմբաքանակը սպառվել է ընդամենը 1 օրում։ Քիմի շահույթը կազմել է մոտ 10 մլն դոլար։
Սեփական բույրը ստեղծելու գաղափարն աստղի մոտ ծագել էր մոտ 1 տարի առաջ՝ Փարիզում թալանվելուց հետո։