Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լավրովի գլխավորած պատվիրակությունը։
Լավրովը նոյեմբերի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Բաքվում։
Այցի շրջանակում ծրագրված են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ՌԴ արտգործնախարարի հանդիպումները։
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ։ Այս տարի լրացել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին։
Մամեդյարովն իր հերթին աշխատանքային այց էր կատարել Ռուսաստան ապրիլի 28-ին։