Ամերիկուհի Ջեսիկա Ալենը հղիացել է այն ժամանակ, երբ արդեն որպես փոխնակ մայր կրում էր չինացի զույգի երեխային։
Հղիության 6-րդ շաբաթում պարզվել է, որ Ջեսիկան սպասում է 2 երեխայի։ Մինչև ծննդաբերությունը և՛ բժիշկները, և՛ կինն անձամբ վստահ են եղել, որ երկու երեխաներն էլ չինացի զույգինն են։ Ծնունդից հետո ԴՆԹ-ն ցույց է տվել, որ երեխաները հարազատներ չեն։ Տղան, որը բեղմնավորվել է 1.5 ամիս ուշ, եղել է Ջեսիկայի և նրա ամուսնու կենսաբանական երեխան։
Մասնագետների խոսքով՝ նման բան տեղի է ունենում խիստ հազվադեպ։ Հղիության ժամանակ բեղմնավորում երբեմն հանդիպում է կրծողների, կենգուրուների մոտ։
Փոքրիկից բացի, Ջեսիկայի ընտանիքում ևս 2 երեխա կա՝ տղա և աղջիկ։