Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ նվիրված բուհական տարկետման իրավունքի խնդրին, ինչպես որոշվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների և ԱԺ ղեկավարության միջև հանդիպման ժամանակ։
Դրան ընդառաջ ուսանողները այսօր հրավիրվել էին հանրային քննարկման՝ լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվեց նաև նախաձեռնության անելիքները, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչև կլոր սեղանն ու դրանից հետո։