Լուրեր
Եթե մտավորականությունը գործադուլների դիմեր, Մկրտչյան Լևոնը չէր լինի ԿԳ նախարար, Սիմոնյան Արամը՝ ռեկտոր. ԵՊՀ դասախոս

Այսօր մի խումբ ուսանողներ Սիրահարների այգում նոյեմբերի 22-ի կլոր սեղանին ընդառաջ հրավիրել էին հանրային քննարկում, որին մասնակցում էին նաև որոշ դասախոսներ:

Ուսանողներից մեկը հարց բարձրացրեց, թե ինչու դասախոսները գործադուլների չեն դիմում, երբ դասադուլի օրերին ուսանողների ստորագրահավաքին միացել էր շուրջ 300 դասախոս:

ԵՊՀ դասախոսներից մեկը արձագանքելով ուսանողի հարցադրմանը նշեց. «Եթե մեր մտավորականությունը գործադուլների դիմեր, Մկրտչյան Լևոնը չէր լինի ԿԳ նախարար, Սիմոնյան Արամը՝ ռեկտոր և երկրում նման իրավիճակ չէինք ունենա»:

  • Դիտումներ՝ *