Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

«Բարի» իշխանություններն ու «կառուցողական» ուսանողները

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր Սիրահարների այգում հանրային քննարկում են կազմակերպել՝ «լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Այսօրվա հանրային քննարկումներն, ըստ էության, ժամանակավրեպ են, որովհետև նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտնել է, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։ Ըստ Պետրոսյանի, հոկտեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, ապահովելու են ուղիղ եթեր։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամի խոսքով՝ բանվեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կհամակարգի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Սիրահարների այգում այսօր հնչած առաջարկություններն, ըստ էության, էական դեր չեն ունենալու սպասվող քննարկումներում` մի քանի պատճառով: Նախ` տարկետման ինստիտուտն օրենսդրորեն վերացվել է, իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց դիրքերից նահանջելու մտադրություն չունեն, հետևաբար այնքան էլ պարզ չէ, թե հոկտեմբերի 22-ին բովանդակային հարթության վրա ինչ են քննարկելու իշխանության և ուսանողության ներկայացուցիչները, երբ այս հարցում օբյեկտիվորեն բացակայում է կոմպրոմիսների հնարավորությունը: Մյուս կողմից` Շարմազանովն ու ուսանողական շարժման ակտիվիստները պայմանավորվել են կոնկրետ ձևաչափի շուրջ, ինչը, սակայն, ոչ թե կլոր սեղանի ինստիտուտ է, այլ` բանակցություններ իշխանության և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման ձևաչափով հանդիպումներն արդյունավետ լինել չեն կարող, որովհետև խորհրդարանական բովանդակային քննարկումները մնացել են հետևում և, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ, թե, օրինակ, ուսանողներն ինչ ունեն քննարկելու պատգամավորների հետ, որոնց առաքելությունն այս գործընթացում ավարտվել է:

Միևնույն ժամանակ` ընտրված ձևաչափը թույլ չի տալիս, որ քննարկումներին մասնակցեն կրթական համակարգի, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ովքեր կարող էին հարստացնել բանկցությունների կամ կլոր սեղանի օրակարգը: Ըստ ամենայնի` այս բանակցությունների նպատակն իշխանության տոլերանտության իմիտացիայի ստեղծումն է, որը նրանց անհրաժեշտ է հատկապես Եվրամիության հետ նոյեմբերի 24-ին նախատեսված շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ: Շատ հնարավոր է, որ ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելուց հետո իշխանություններն անգամ «մոռանան» ուսանողների ու նրանց խնդիրների մասին: Մյուս կողմից` նոյեմբերի 24-ից հետո բակցությունների անհրաժեշտություն գուցե օբյեկտիվորեն չլինի էլ, որովհետև ուսանողական շարժումը թերևս հասցրած կլինի ապահովել իր, այսպես կոչված, արժանապատիվ նահանջը: Իշխանությունների և ուսանողական շարժման կոնսենսուսի առանցքը իմիտացիան է, որն ընդամենը վարկաբեկելու է դիսկուրսի, հանրային քննարկումների ինստիտուտը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում