Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Մեզ համար էական չէ՝ ԱՄՆ-ի համանախագահը առանձին կարգավիճակ կունենա՞, թե՞ կնստի Եվրասիայի բյուրոյում

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան կրկին անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացին և ամերիկյան դերակատարությանը այս պրոցեսում՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Վաշինգտոնը կարող է կրճատել ամերիկացի համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Սեկուտան ասել է, թե այս հարցում շահարկումները կամ ենթադրությունները շատ են: Դեսպանի խոսքերով՝ ԱՄՆ-ի կողմից նշանակվել է նոր համանախագահ, որն անմիջականորեն մասնակցում է բանակցություններին, և Միացյալ Նահանգները շարունակելու է ակտիվ դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում: Այս խոսակցությունները մեկնաբանել է նաև Մինսկի խմբի մեկ այլ համանախագահող պետության՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ինչ-որ չափով հեգնելով ամերիկացի գործընկերներին այն բանի համար, որ Պետդեպարտամենտի բյուջեի կրճատման պատճառով Վաշինգտոնում քննարկում են արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով նշանակված հատուկ ներկայացուցիչների, այդ թվում նաև ղարաբաղյան հարցով զբաղվող հատուկ ներկայացուցչի հաստիքների կրճատման հարցը: Զախարովան ասել է, որ տեսականորեն եթե մեկ համանախագահ Մինսկի խմբում պակասի, ապա տրամաբանորեն ձևաչափը կփոխվի, բայց եթե ամերիկացիների «փողը չի բավականացնում», ապա այդ հարցն ամերիկյան կողմին է ուղղված, ոչ թե Ռուսաստանին:

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե Միացյալ Նահանգները Թրամփի նախագահ դառնալուց հետո նվազեցրել է իր դերակատարությունը կամ ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ասում է՝ եթե ասեք, թե ինչ է նշանակում ակտիվություն, կհասկանանք նաև, թե որն է պասիվությունը, որովհետև բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են փակ ձևաչափով, և շատ բան մնում է գաղտնի, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ աշխատանք է իրականացվում և որ միջնորդն ինչ առաջարկություններով ու նախաձեռնություններով է հանդես եկել:

Սեկուտայի խոսքերից երևում է, որ նա վերոնշյալ միտքն արտահայտել է ի պատասխան կոնկրետ հարցի, և հավանաբար հենվելով այն փաստի վրա, որ այս հարցը խնդրել են մեկնաբանել Ադրբեջանում ամերիկացի դեպանին՝ փորձագետն ասում է, որ իրականում այս հարցն ադրբեջանցիներն են շահարկում:

«Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ է նշանակվել, բնականաբար նա իր հետ նոր ակտիվություն և նոր գաղափարներ է բերել և ակտիվ աշխատելու է այնքան, որքան այս հարցում կա Միացյալ Նահանգների հետաքրքրությունը: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը և Ֆրանսիան երբեք դուրս չեն գալու Մինսկի խմբի ձևաչափից, եթե իրենք չունենան այդ ցանկությունը: Իրենց ոչ ոք չի կարող հանելը: Ինչ վերաբերում է ակտիվության պակասին՝ վստահ եմ, որ Միացյալ Նահանգների ակտիվությունը չի պակասելու, ակտիվ աշխատելու են այնպես, ինչպես աշխատել են նախկինում: Իրականում սա ադրբեջանական սպեկուլյացիա է, որովհետև, կարծում եմ, ինքներդ եք հասկանում, որ Մինսկի խմբի դեմ կազմակերպված ամբողջ այս տեղեկատվական պայքարն ուղղորդվում է Ադրբեջանից՝ որոշակի նպատակներով, բայց այս ձևաչափը փոփոխության ենթակա չէ: Այս ձևաչափի փոփոխությանը կողմ են միայն Ադրբեջանը և Թուրքիան: Բոլոր համանախագահները, ինչպես նաև Հայաստանը այն կարծիքին են, որ սա ամենահարմար ձևաչափն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:

Արժե հիշեցնել, որ պետքարտուղար Թիլերսոնը սեպտեմբերին նամակ էր գրել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին՝ առաջարկելով լուծարել Պետդեպարտամենտի շուրջ 30 հատուկ ներկայացուցիչների պաշտոններ: Առայժմ այս հարցի առնչությամբ հետագա պաշտոնական տեղեկություններ Վաշինգտոնից չեն հաղորդվել, բայց պարզ է մի բան, որ Պետդեպարտամենտը հատկացված բյուջեն էապես կրճատվել է նախագահ Թրամփի տնտեսական քաղաքականության հետևանքով:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հարցի առնչությամբ ասում է հետևյալը. «Ընդհանուր կրճատումներ Պետդեպարտամենտում լինելու են, որովհետև ֆինանսավորման կրճատում է լինելու, բայց սա չի նշանակում հաստիքների ամբողջական կրճատում կամ կոնկրետ այս հաստիքի կրճատում: Սա նշանակում է, որ ընդամենը կլինեն որոշ ձևափոխումներ, վերադասավորումներ, և ընդամենը Մինսկի խմբի համանախագահը կհանգրվանի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյում, այլ ոչ թե կունենա առանձին կարգավիճակ, այսինքն՝ սրանք զուտ հաստիքացուցակի խմբագրման և փոփոխության հարցեր են, և չարժե սրա տակ տեսնել քաղաքական որևէ ենթատեքստ: Ընդհանուր առմամբ Պետդեպարտամենտի ամբողջ պետական բյուջեն կրճատվել է: Կրճատվել է նաև Միացյալ Նահանգների արտաքին օգնության ֆինանսավորումը, և բնականաբար, պետքարտուղարի սեղանին դնում են առաջարկությունների փաթեթ, թե ինչն է կարելի կրճատել և ինչը նպատակահարմար չէ կրճատել: Եթե ընդամենը հաստիք են կրճատում և հաստիքը ավելացնելում են մեկ այլ բյուրոյում, այստեղ ես լուրջ խնդիր չեմ տեսնում: Եթե դա աշխատանքի արդյունքի, ակտիվության վրա չի ազդելու, ապա մեզ համար էական տարբերություն չկա՝ հաստիքը կլինի Եվրասիայի բյուրոյում, թե համանախագահը առանձին, հատուկ հանձնարարականներով դեսպանի կարգավիճակ կունենա: Գուցե համանախագահի համար տարբերություն լինի, որովհետև նրա աշխատավարձը կարող է կրճատվել, բայց մեզ համար դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում