Խարկովի Կոժեդուբի անվան Ռազմաօդային ուժերի ազգային համասարանի ճաշարանի որոշ կերակուրներում հայտնաբերվել են որդեր և խավարասերներ։ Այս մասին հաստատությունում անցկացված ստուգումից հետո հայտնել է Ուկրաինայի զինդատախազ Անատոլի Մատիոսն իր ֆեյսբուքյան էջում։
«Հասկանում եմ, որ նման լուսանկարներից հետո կլինի քննադատության կատաղի տարափ, սակայն դրա հետ պարզապես անհնար է հաշտվելը։ Պարզվում է՝ այսպես են սնվում զինվորական օդաչուները»,-գրել է գլխավոր զինդատախազը։
Ստուգումն անցկացվել է ուսումնական հաստատությունում յուրացումների գործի շրջանակում։ Բուհի ղեկավարությունը ձերբակալվել է 2.4 մլն գրիվենի յուրացման կասկածանքով։ Մատիոսի խոսքով՝ ինքը բազմաթիվ գանգատներ է ստացել կուրսանտներից սննդում միջատների առկայության վերաբերյալ։