Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու է ավագանիում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
Նշենք նաև, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը` Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով: