Thursday, 18 04 2024
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասկանան, որ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ և լուծեն այս խնդիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Միրոշնիկովը:

– Պարոն Միրոշնիկով, հարցս Ղարաբաղյան հակամարտության մասին է: Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և տեսնո՞ւմ եք արդյոք կարգավորման գործընթացում դրական առաջընթացի որևէ հեռանկար:

Շնորհակալ եմ հարցի և հետաքրքրության համար: Անկեղծ ասած՝ ես կոնֆլիկտների և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության մեծ մասնագետ չեմ, բայց կարող եմ մի բան ասել, որ վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ 2016 թ. զինված բախումները, իհարկե, լուրջ անհանգստություն են առաջացնում: Եթե հարցնում եք Ռուսաստանի դիրքորոշման մասին, ապա այն շատ հստակ արտահայտվել է մեր ղեկավարների կողմից: Ես կարտահայտեմ իմ կարծիքը, որ այս կոնֆլիկտը, ցավոք, ունի պատմական արմատներ, և հնարավոր չէ այն լուծել մի ակնթարթում: Հակամարտության կարգավորումը կպահանջի շատ երկար և քրտնաջան աշխատանք առաջին հերթին հակամարտող երկրների կողմից, ինչն ամենագլխավորն է, որովհետև նույնիսկ եթե միջազգային հանրությունն օգնի, առանց հակամարտող կողմերի բարի կամքի և ձգտման՝ հանգուցալուծելու այս բարդ իրավիճակը, ոչինչ չի ստացվի: Եվ իհարկե, դրան գումարած՝ միջնորդները պետք է աջակցեն պրոցեսին, ոչ թե գործեն իրար դեմ, որպեսզի օգնեն հակամարտող կողմերին նստելու բանակցային սեղանի շուրջ և լուծելու բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով: Սա շատ բարդ ու երկար գործընթաց է:

– Այնուամենայնիվ, կարգավորումն ավելի շատ կախված է հակամարտող կողմերի՞, թե՞ միջնորդների, միջազգային հանրության ջանքերից: Ի դեպ, ռուս-ամերիկյան հարաբերություններն այս իմաստով ինչպե՞ս են ազդում գործընթացի վրա: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն, իհարկե, համագործակցում են Մինսկի խմբում, բայց բոլորն էլ հասկանում են, որ եթե նրանց հարաբերություններն ավելի լավ վիճակում լինեին, ապա համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա կլիներ:

Ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե հակամարտող կողմերն ուզում են լուծել այդ խնդիրը: Առանց դրա որևէ հակամարտություն չի հանգուցալուծվում: Միջազգային հանրությունը կա՛մ աջակցում է, կա՛մ արգելակում, կամ էլ, ընդհակառակը, սադրում է, բայց եթե հակամարտող կողմերը չցանկանան լուծել հիմնախնդիրը, ոչինչ էլ չի ստացվի: Մինչև Հայաստանն ու Ադրբեջանը չհասկանան, որ իրենք պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ և լուծեն այս խնդիրը, ոչինչ չի լինի:

– Ավելի քան 20 տարվա ընթացքում քննարկվել են կարգավորման գրեթե բոլոր հնարավոր տարբերակները: Ինչո՞ւ չի հաջողվում գտնել ճիշտ մոտեցումը:
– Ըստ երևույթին այն պատճառով, որ առայժմ իրենք՝ կողմերը, պատրաստ չեն դրան:

– Իսկ որքանո՞վ է վերջին տարիներին փոխվել Ղարաբաղյան հարցի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ հաշվի առնելով ոչ միայն հակամարտության վերջին բռնկումը, այլև աշխարհաքաղաքական տեղաշարժերը:

– Ինձ համար դժվար է մանրամասնորեն վերլուծել այս հարցը, որովհետև կրկնում եմ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի մասնագետ չեմ, բայց կարող եմ մի բան ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի նպաստում միջազգային իրադրության բարելավմանը աշխարհում և հատկապես Կովկասի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի շրջաններում: Ընդհակառակը՝ Ղարաբաղյան հակամարտությունը իրադրության սրման տարրերից մեկն է: Անշուշտ, այս խնդիրը արագ և շուտ չի լուծվելու, ուստի որքան ավելի խաղաղ լինի իրադրությունը հակամարտության գոտում, և եթե կողմերը սկսեն փնտրել կարգավորման փոխադարձաբար ընդունելի տարբերակ, այնքան դա ավելի շատ կնպաստի, որպեսզի իրադրությունը Կովկասում ավելի բարենպաստ լինի այս տարածաշրջանի ժողովուրդների և ընդհանրապես միջազգային հանրության համար:

– Ի՞նչ կարծիք ունեք ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումների մասին վերջին շրջանում: Դինամիկան շատ հետաքրքիր է՝ այդ թվում Հայաստանի տեսանկյունից: Այս հարաբերություններն ինչպե՞ս կազդեն մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա՝ նկատի ունենալով նաև պատմությունը:

– Ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունն իհարկե շատ բարդ է ու երկար և ընդգրկում է մի քանի հարյուրամյակ: Այս իմաստով այսօր տեղի ունեցողը կողք կողքի ապրող, շատ ընդհանրություններ և հակասություններ ունեցող  երկու պետությունների և ժողովուրդների երկար պատմության դրվագներից մեկն է: Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս զարգացումները կամ ավելի ճիշտ՝ վերջերս տեղի ունեցածը չի նպաստում տարածաշրջանում իրադրության կայունացմանը: Բայց այն փաստը, որ կողմերն իրենց մեջ ուժ գտան հարթելու ռուսական ինքնաթիռի խոցման հետ կապված հայտնի կոնֆլիկտը, խոսում է այն մասին, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան շատ լավ են հասկանում իրենց դերն այս տարածաշրջանում և հասկանում են, որ հարկավոր է լեզու գտնել իրար հետ, ոչ թե թշնամություն անել:

Կարծում եմ, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան հասկանում են, որ իրենց միջև կա Հայաստանի հանգամանքը: Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, և այս երկու երկրներն էլ հասկանում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շատ լուրջ խնդիր է, որը ևս պետք է լուծել: Այլ հարց է, որ այդ խնդրի լուծման գործընթացը հրապարակային չէ, բայց ես կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը կնպաստի նաև առաջընթացին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և բարելավման հարցում:

– Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին: Ի՞նչ նշանակություն ունի այս զորախումբը հատկապես նշված համատեքստում:

– Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի կայուն անվտանգության տարրերից մեկն է, որը Հայաստանը հաշվի է առնում, հասկանում է, և որքան հասկանում եմ՝  ռուսական զորքերի ներկայությունը, բացառությամբ որոշ միջադեպերի, վեճեր չի առաջացնում հայ հասարակության մեջ: Եթե հարցնում եք՝ կշարունակի՞ արդյոք այս գործոնը գործել նաև հետագայում, կպատասխանեմ, որ մոտ ապագայում՝ այո: Բայց դա իմ անձնական կարծիքն է: Խնդիրն այն է, որ իրադրությունն այս տարածաշրջանում առայժմ շատ փոփոխական է և անկայուն: Հայտնի չէ, թե ինչ կլինի հետո: Ուստի կայունացնող այս բաղադրիչը դեռ երկար ժամանակ կպահպանվի Հայաստանում:

– Կրկին ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Նոյեմբերի 13-ին սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, և Էրդողանը հայտարարել է, թե ինքն անձամբ է խոսելու Պուտինի հետ Ղարաբաղի հարցի մասին: Կա՞ն արդյոք ինչ-որ վտանգներ Հայաստանի համար այս իմաստով: Կարծում եք՝ Պուտինն ու Էրդողանը իսկապես կքննարկե՞ն Ղարաբաղի հարցը:

– Կարծում եմ, որ կքննարկեն այս կամ այն տեսանկյունից, բայց ես չեմ տիրապետում ո՛չ կրեմլյան դիվանագիտության, ոչ էլ Էրդողանի դիվանագիտության գաղտնիքներին, ուստի չեմ կարող ասել՝ նրանք կոնկրետ ինչ են խոսելու, բայց այս հարցն անշուշտ ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգում է: Արդեն ասացի, որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը, իհարկե, դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա, իսկ դա նշանակում է, որ դրական դինամիկա կլինի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում