Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Քաղաքականության վախճանը

Վանաձորի իրադարձությունները միայն արտաքուստ են սահմանափակվում տեղական կամ լոկալ նշանակությամբ, որովհետև հանրապետության երեք խոշոր քաղաքներում, ընտրական և կառավարման ինստիտուտներն, ըստ էության` խորհրդարանական համակարգի մանրապատկերն են: Վանաձորում անցած մեկ տարում տեղի էր ունենում այն, ինչ կարող է տեղի ունենալ խորհրդարանական Հայաստանում` ավելի մեծ մասշտաբով ու անդառնալի հետևանքներով: Նույնիսկ կարելի է արձանագրել, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում ոչնչացվեց` մինչև դրան պաշտոնապես անցնելը:

Վանաձորում դեռ երկու օր առաջ թվում էր` ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը պահելու բոլոր ռեսուրսները և Սահմանադրական դատարանի որոշումը միայն պետք է կոնսոլիդացներ ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիր եռյակին: Բայց հենց ՍԴ որոշումը դարձավ այն լակմուսը, որը բացահայտեց` ՀՀԿ-ն չի պատրաստվում իշխանությունը որևէ պարագայում զիջել` նույնիսկ մեկ քաղաքում:

Նույնիսկ չենք բացառում, որ ՍԴ-ի միջոցով իշխանություններն ընդամենը դեմոկրատիա են խաղացել, այսինքն` գործ ունենք մշակված սցենարի հետ ու դատարանի «համարձակ» որոշումը հնարավոր դարձավ, որովհետև քրեաօլիգարխիայի վանաձորյան բուրգն արդեն կոնսոլիդացված էր և ուներ որոշում: «Կենսունակության» նույն պաշարը և նույնիսկ` ավելին, ունի խորհրդարանը, որտեղ «պատկառելի ընդդիմություն» կա, քանի դեռ իշխանությանը վտանգ չի սպառնում:

Համակարգին ուղղված սպառնալիքը շատ արագ «դարձի» կբերի Ծառուկյանի թիմին կամ նրանից կմնա միայն ցուցանակը: Այլ խոսքով` իշխանությանն է պատկանում նաև ընդդիմության «բաժնետոմսերի» առնվազն վերահսկիչ փաթեթը, իսկ ազատ տարածքը նման է խոպանի, որտեղ հինգ տարով կարող են հայտնվել ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» կամ «Ելքը»:

Հենց խոպանչու հոգեբանությամբ էլ գործում է պայմանականորեն չվերահսկվող ընդդիմությունը, որովհետև լուծում է ոչ թե տարիների, այլ` մեկ սեզոնի խնդիր` անգամ չտեղավորվելով համակարգային ստատուս-քվոյի մեջ կամ առավելագույնը` կատարելով դրա դեկորացիայի դեր:

Նման իրավիճակում բլեֆ են պնդումները, թե խորհրդարանական կառավարումը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանն ու իշխանության սահուն փոփոխությանը, որովհետև հայկական իրականության մեջ նոր մոդելն առաջին հերթին ոչնչացնելու է իշխանության ձևավորման կամ փոփոխության միակ լեգալ ինստիտուտն` ընտրությունները: Ոչ թե Երևանի, Գյումրիի կամ Վանաձորի ընտրություններն են քաղաքականացվել, այլ պառլամենտի ընտրություններն են դարձել «քուչի բազար»` ռեյտինգային համակարգի հետևանքով: Ռեյտինգայինը չլինի` այլ բան կմոգոնեն, ծայրահեղ դեպքում` կհիշեն, որ Ծառուկյանն իրենց հացընկերն է` գզրոցից հանելով խորհրդարանական մեծամասնության իրական ցուցակը` 96 պատգամավորով, որպեսզի իննը «խոպանչիները» նույնիսկ ՍԴ դիմելու մասին չմտածեն:

Վանաձորի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության ֆանտազիան անսպառ է: «Ելքը» ընդդիմության պարագայում չակերտների մեջ գրվող պայմանականություն է, իշխանության դեպքում` առանց չակերտների, հոգնակի բառ: Եթե իշխանության ելքերն այդքան շատ են, ուրեմն` պառլամենտարիզմը, նույնիսկ` քաղաքականությունը մեռած են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում