Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

Պուտինյան մարքս-լենինիզմը կամ Հայաստանի եվրոպական շանսը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նոյեմբերի 12-ին հանդիսավոր բացվել է Վլադիմիր Լենինի կիսանդրին, որը տեղադրվել է երկրի գլխավոր ազգային հերոս Բոլիվարի անվան հրապարակում: «Մենք ասում ենք Լենինին՝ եկե՛ք մեզ հետ: Այս ժողովուրդը ևս քոնն է: Կեցցե՛ Լենինը, կեցցե՛ Տրոցկին, կեցցե՛ն Չավեսն ու Մադուրոն»,-հայտարարել է Մադուրոն: Ռուսաստանն այն սակավաթիվ երկրներից մեկն է, որ աջակցում է միջազգային մեկուսացման մեջ հայտնված Վենեսուելայի իշխանություններին:

Ռուսաստանում վաղուց կոմունիստական իշխանությունը տապալված է, սակայն Վլադիմիր Պուտինի կայսերական քաղաքականության ամրապնդմանը զուգահեռ այդ երկրում նկատվում է բոլշևիկյան գործիչների նկատմամբ պաշտամունքի աճ, կոմունիստական արժեքների ռեստավրացիա: Այս ամենն իսկապես վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանում կայսրության գաղափարը վերածնունդ է ապրում:

Մյուս կողմից` Պուտինի իշխանությունը չունի հստակ գաղափարա-քաղաքական դիմագիծ և պատահական չէ, որ թե Ռուսաստանի հասարակությունը և թե ռուսական ազդեցության տակ գտնվող երկրներում ռուսական կայսրության թեզը նույնացնում են կոմունիստական գաղափարախոսության, նրա գործիչների պաշտամունքի հետ: Երբ Մադուրոն տեղադրում է Լենինի կիսանդրին, նա շնորհակալության ժեստ է անում Վլադիմիր Պուտինի ուղղությամբ: Կամ երբ ամիսներ առաջ Երևանում փակվեց ստալինյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը, դա նույնպես հավատարմության ժեստ էր ոչ թե ստալինականությանը, այլ` պուտինիզմին:

Պուտինի ստեղծած կայսրությունը կամ Մոսկվայի տիրապետությունը կառուցված չեն ռացիոնալ արժեքների, կրեատիվ գաղափարների վրա և հիմնված են տոտալիտար գաղափարախոսության, ռեպրեսիվ մշակույթի վրա: Նույնիսկ տեսականորեն ռուսական տիրապետությունը կամ կայսրությունը հիմնված են ոչ թե զարգացման, ապագայի տեսլականի, այլ անցյալը վերակենդանացնելու փորձերի վրա: Դա է պատճառը, որ Ռուսաստանի ազդեցության տակ հայտնված երկրներին սպառնում է իզգոյացման, քաղաքակրթական լուսանցքում հայտնվելու վտանգը:

Այս լույսի ներքո Հայաստանի համար կենսական է դառնում Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այն ոչ միայն պրակտիկորեն նպաստելու է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիային, այլև Հայաստանը դուրս է բերելու ռուսական կամ եվրասիական «քաղաքակրթական ճահճից»:

Հեռու ենք Արմեն Աշոտյանի արտահայտած այն մտքից, թե հնարավոր է կառուցել եվրոպական երկիր` լինելով ԵՏՄ անդամ, որովհետև մարքս-լենինյան «բեռով» հնարավոր չէ ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին: Մյուս շաբաթը շրջադարձային կարող է լինել Հայաստանի զարգացման համար: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Հայաստանի ապագաղութացման բացառիկ շանսն է, եթե նույնիսկ այդ մասին չի բարձրաձայնվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում