Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը նոյեմբերի 18-ին պսակադրվել են Մոսկվայի մոտակայքում գտնվող եկեղեցիներից մեկում: Որոշ հոգևորականներ կասկած են հայտնել, որ Պուգաչովան անբուժելի հիվանդ է: Այս մասին գրում է oane.ws-ն:
Մաքսիմ Գալկինի հետ պսակադրությունը երկրորդն է Ալլա Պուգաչովայի կյանքում: Նախքան Գալկինի հետ եկեղեցի մտնելը՝ Պուգաչովան պետք է չեղարկեր Կիրկորովի հետ պսակադրությունը, ինչը ծանր մեղք է համարվում Աստծո առաջ:
Ավելի ուշ Մոսկվայի եկեղեցու հոգևորականներից մեկը հայտարարել է, որ կրկնակի պսակադրության մարդը սովորաբար որոշում է գնալ, երբ զգում է, որ իր օրերը հաշված են կամ իրեն ծանրագույն փորձություններ են սպասվում:
Հոգևորականն ասել է, որ կասկածում է, որ Ալլան լուրջ անբուժելի հիվանդությամբ է տառապում, հնարավոր է՝ այդ պատճառով է որոշել այդպիսի կարևոր քայլի գնալ: Նա գիտակցում է, որ իր կյանքը մայրամուտին է մոտենում, փորձում է շտկել ավելի վաղ թույլ տված սխալները, քավել մեղքերը: