Լուրեր
Անբարոյականները անբարոյականների մասին. հիշեցում

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Նշենք, որ ՀՎԿ-ն ավելի վաղ հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

Դեռևս մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել էր. «Իմ քաղաքական թիմը հստակ պահել է կայացված որոշումը իր սկզբունքի համաձայն: Ես վստահ եմ դրանում, իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից՝ նրանք ուղղակի անբարոյականներ են»:

  • Դիտումներ՝ *