ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համոզված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է պարունակում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Այս մասին հայտնում է NBC-ն:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ կարողացել է անհամաձայնություն մտցնել երկրի ներքին անվանգության մեջ, երբ անցած տարի միջամտել է ԱՄՆ ընտրությունների ընթացքին: Դոնալդ Թրամփը պետք է ավելի խիստ լինի Մոսկվայի նկատմամբ, քանի որ Վաշինգտոնի ժամանակավոր հանդուրժողականությունը կարող է Պուտինին միայն մոտիվացնել ևս մեկ անգամ երկրի ներսում անվտանգության մակարդակը շոշափելու համար, ասել է Քլինթոնը:
Թշնամիներ փնտրելու փոխարեն՝ նա պետք է գործընկերներ փնտրի՝ ահա իմ խորհուրդը Թրամփին, հավելել է Քլինթոնը: