Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Վանաձորի առումը․ դավաճանություն, ուրացում, քրեական համաձայնություն

Հայաստանի հանրապետական և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները այսօր համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով։ Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»։

Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն Վանաձորի ավագանիում ունի հինգ մանդատ և ընդդիմադիր մյուս կուսակցությունների` «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ ավագանու ընտրություններից հետո ստորագրել էր համագործակցության հուշագիր` ըստ էության, հիմք դնելով մեծամասնության ձևավորման, որը թույլ էր տալիս Վանաձոր քաղաքում ՀՀԿ-ին դուրս մղել իշխանությունից: Սակայն ընդդիմադիր մեծամասնությունը չդիմացավ հենց առաջին փորձությանը, որովհետև քաղաքապետի փակ գաղտնի քվեարկության ժամանակ չորս ընդդիմադիր ավագանի կողմ քվեարկեցին Մամիկոն Ասլանյանին, ինչի հետևանքով փաստացի փոքրամասնություն ունեցող ՀՀԿ-ն ունեցավ քաղաքապետ:

Ընդդիմադիր երեք կուսակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, որպեսզի կարողանան բացահայտել իրենց շարքերում առկա չորս դասալիքներին, որոնց մասնակցությամբ միայն փոքրամասնության քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարող էր անցկացնել ավագանու նիստեր: Կամ ընդդիմության չորս դասալիքները չստացան այն գինը, որ ակնկալում էին, կամ էլ` ՀՀԿ-ն չցանկացավ բացահայտել իր «ականներին», համենայն դեպս` Մամիկոն Ասլանյանը փոքրամանությամբ սկսեց ավագանու նիստեր անցկացնել` մինչև Սահմանադրական դատարանն անցած շաբաթ դրանք ապօրինի համարեց:

ՍԴ որոշումից բխում էին քաղաքական լուծումներ, որոնք պետք է հանգեցնեին քաղաքապետի հրաժարականին կամ նույնիսկ ավագանու նոր ընտրությունների անցկացմանը: Սակայն ՀՀԿ-ն գնաց իր «ականներին» բացահայտելու ճանապարհով` այսօր հուշագիր ստորագրելով ՀՎԿ-ի հետ: Տեղի ունեցածը միայն արտաքուստ է քաղաքական համաձայնություն, իսկ իրականում մանդատագողության լեգիտիմացում է, որովհետև` մի կողմից, ՀՀԿ-ն ստիպված բացահայտեց ընդդիմության չորս դասալիքներին, մյուս կողմից` իր իշխանությունը պահպանեց ոչ թե լեգալ գործիքների օգնությամբ, այլ` ՀՎԿ-ին քաղաքական ուրացման դրդելով:

Սրանով Վանաձորի քաղաքային իշխանությունը միայն ձևականորեն է լեգիտիմացվում, բովանդակային հարթության վրա` դառնալով ավելի կրիմինալ, որովհետև Վանաձորի ՀՎԿ կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը, ով նաև խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկն է, Վանաձորում ավելի շատ հայտնի է Ակա մականունով և հռչակված է իր կրիմինալ բարքերով, մասնավորապես` անցած տարվա ՏԻՄ ընտրություններից երկու տարի անց` հոկտեմբերի 4-ին, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին:

Ըստ էության` այսօր Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել կրիմինալ համաձայնություն, ինչի հետևանքով ՀՀԿ-ն պահպանել է իշխանությունը` փոխքաղաքապետի պաշտոնը զիջելով կրիմինալի: Արթուր Բաղդասարյանը կարող է հարյուր անգամ փոխել իր կուսակցության անունը, բայց դրանից չի փոխվում բովանդակությունը: Այս կուսակցությունը մշտապես ծառայել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանություններին` ճակատագրական պահերին թիկունքից հարվածելով ընդդիմությանն ու հասարակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում