Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Սիրիայի հարցով գագաթնաժողով Սոչիում… երաշխավորները կհանդիպեն. Cumhuriyet, Թուրքիա

Մինչ Սիրիայում ընթանում են ԴԱԻՇ-ի դեմ վերջին գործողությունները, հաջորդ շաբաթ տեղի կունենա Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:

Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունից հետո դիվանագիտությունն արագացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի 10 օրում երկրորդ անգամ: Այդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սոչիում և կդառնա Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով, որին կմասնակցի նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Էրդողանը, ով այս տարի 13 հեռախոսազրույց և 5 հանդիպում է ունեցել Պուտինի հետ, անցած ամիս Թեհրանում հանդիպել է Ռուհանիի հետ:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որպես Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ, որոնք Սիրիայում «լարվածության նվազման գոտիներ» են ստեղծում, դեռ հանդիպումներ չեն անցկացրել այնպիսի բարձր մակարդակով, ինչպիսին կլինի եռակողմ գագաթնաժողովը, որը տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը գագաթնաժողովի հետ կապված ասել է. «Աստանայում հանդիպումների արդյունքներով կգնահատվի Սիրիայում բռնության նվազման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և գործողությունները լարվածության թուլացման ստեղծված գոտիներում, կքննարկվի ներդրումը, որը երաշխավոր երկրները կարող են ունենալ Ժնևյան գործընթացում ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի շրջանակներում հումանիտար օգնություն հասցնելու և Սիրիայում քաղաքական կարգավորման ուղղությամբ»:

Սիրիայում պատերազմին ընդդիմության ուժերին աջակցող Էրդողանի և Պուտինի միջև հիմնական կռվախնձորը, որն Իրանի պես աջակցում է սիրիական կառավարությանը, քրդերն են: Կոնֆերանսին, որը նախատեսվում էր անցակցնել նոյեմբերի 18-ին բոլոր էթնիկական խմբերի միջև երկխոսություն կառուցելու նպատակով Սիրիայի քաղաքական ապագան ձևավորելիս, Ռուսաստանը Սիրիայի քրդերի 3 խումբ է հրավիրել՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), Սիրիայի Քրդստանի Դեմոկրատական կուսակցությանը, Սիրիայի Քրդական ազգային խորհրդին: Անկարայի կտրուկ արձագանքից հետո, որը PYD-ն/Ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ահաբեկչական կազմակերպություն է համարում, հայտարարվել է, որ կոնֆերանսի ստույգ ամսաթիվն առայժմ պարզ չէ: Սպասվում, է որ կոնֆերանսը նույնպես կլինի եռակողմ գագաթնաժողովի օրակարգում:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ չնայած Իրանի հետ որոշ տարաձայնությունների՝ Թուրքիան դեմ է դրա մեկուսացմանը, իսկ Ռուսաստանի հետ հայացքների որոշ անհամապատասխանություններ չեն խոչընդոտում նրա հետ համագործակցությանը: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նորմալացել են, այսուհետ կարիք չկա ասելու «ճգնաժամից առաջ» և «ճգնաժամից հետո»,- ասել է Չավուշօղլուն:- Հիմա մենք աշխատում ենք նրա վրա, թե ինչպես կարող ենք մեր հարաբերություններն ավելի առաջ տանել, ինչպես կարող ենք ուժեղացնել մեր տարածաշրջանային համագործակցությունը: Գաղտնիք չէ, որ մենք խնդրահարույց շրջան ենք ապրում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»:

Չավուշօղլուն ասել է, որ զենքը, որն ԱՄՆ-ը փոխանցում է YPG-ին, Թուրքիայում օգտագործում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները, և հիշեցրել է ռազմաօդային ուժերի լուրը, որ ԱՄՆ-ը և YPG-ը ԴԱԻՇ-ի առաջնորդներին թույլ են տվել փախչել Ռաքքայից: «Մենք տեսանք, որ YPG-ը ջանքեր է գործադրում ոչ թե ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար, այլ այդ տարածքները գրավելու համար,- ասել է նա:- Նրանք սերտորեն համագործակցում են ԴԱԻՇ-ի հետ»:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի և ԴԱԻՇ-ի դավադրության ապացույցներ չունի, բայց անհրաժեշտ է դա պարզել, բացի դրանից՝ կոալիցիան դժվարացնում է ԴԱԻՇ-ի ոչնչացման Ռուսաստանի և սիրիական ուժերի գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում