2018թ.-ի վարչապետի թեկնածուի հետ կապված աժիոտաժը, որը ստեղծվել է, մամուլի և որոշ քաղաքագետների մտքի փայլատակումներն են. Հանրապետական կուսակցությունը նման հարց չի քննարկել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«2018թ.-ի գարնանը կքննարկենք, կորոշենք՝ ով կլինի, վարչապետ, փոխվարչապետ նախարար, ինչպիսի կառավարություն կունենանք. դրա իրավունքը և դրա մանդատը ստանձնել է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, և մեկ անգամ չէ, որ ասել են, օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարն էլ է ասել՝ թե ով կլինի վարչապետ, դա իշխանության որոշելու խնդիրն է, որովհետև իրենք այդքան քանակությամբ ձայն են հավաքել»,- շեշտեց նա։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք «Ծառուկյան» խմբակցության գրոհը կառավարության նկատմամբ աջակցություն չէ՞ Սերժ Սարգսյանին 2018թ.-ին ընդառաջ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության միակ առաջնորդն է։ Բոլոր հանրապետականները որպես իրենց առաջնորդ ճանաչում են նախագահ Սարգսյանին, այդ թվում՝ մեր գործադիր մարմնի բոլոր հարգելի անդամները։ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ունի վստահության մանդատ, և բացառապես մենք, Դաշնակցության հետ միասին, կորոշենք՝ ով կլինի ՀՀ վարչապետ»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: