Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Yandex-ը գործում է սպառողի շահի դեմ, որի պաշտպանությունը մնում է ուղևորի ուսերին

Տրանսպորտային շուկա մեծ բումով մտած «Յանդեքս» տաքսիից բողոքներն ու դժգոհությունները օր օրի ավելանում են։ Տաքսի ծառայության հավելվածը, որը առաջին ամիսներին ներբեռնվում էր գրեթե բոլորի հեռախոսներին, ներկայումս նույն հաջողությամբ և նույն արագությամբ ջնջվում է։ Բանն այն է, որ նույն ճնապարհը, որը քաղաքացիները նախկինում անցնում էին 700-800 դրամով, ներկայումս անցնում են 1000-1200 և ավելի գումարով։ Իջնելիս քաղաքացին պարզում է, որ իր անցած ճանապարհը հաշվարկվել է բարձր գործակցով, և նա ստիպված է ավելի վճարել։ Բայց պատվերն ընդունելիս և ճանապարհին նրան այդ մասին տեղյակ չի պահում վարորդը։ Մինչդեռ հիշեցնենք, որ երբ իր աշխատանքները սկսեց «Յանդեքսը», մինիմալը 100 դրամ էր, որը հետո դարձավ 200 դրամ։ Այնուհետև գները սկսեցին աճելով տատանվել՝ կախված երթևեկության ծանրաբեռնվածությունից։ Իսկ որ ամենազավեշտալին է, սակագինը մեկ րոպեի ընթացքում միանգամից փոխվում է՝ 200-ից դառնալով 400-600 դրամ։ «Ես առաջին օրվանից որոշեցի օգտվել «Յանդեքսից», քանի որ պայմանները գրավիչ էին։ Ամեն օր Մատենադարանի մոտից գնում եմ Աջափնյակ։ Սկզբնական շրջանում վճարում էի 700-800 դրամ և անցնում էի նույն ճանապարհով։ Բայց հետո կրկին նույն ճանապարհի համար «Յանդեքսով» երթևեկելիս, գումարը սկսեց կազմել 1000 դրամ։ Մի օր էլ տեղ հասա ու հաշվիչի վրա տեսա 1300 դրամ։ Վարորդը տեսնելով զարմանքս, ասաց, որ կարող եմ 1000 դրամ վճարել ու իջնել։ Ես էլ ասացի, որ լավություն չի անում, անգամ 1000 դրամն է շատ, քանի որ ես այդ ճանապարհի համար վճարում եմ 700-800 դրամ։ Այդ օրվանից ջնջեցի հավելվածը հեռախոսիս մեջից»,- մեզ հետ զրույցում պատմեց մի քաղաքացի։

Քաղաքացիների դժգոհությունը «Յանդեքսից» պայմանավորված է նաև վարորդներով։ Նրանցից շատերը բացարձակ տեղյակ չեն Երևան քաղաքից և միայն ուղևորի օգնությամբ են տեղ հասցնում նրան։ «Մի անգամ Մարգարյան փողոցից նստեցի «Յանդեքս» տաքսի և խնդրեցի քշել Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Տաքսիստը քշեց դեպի համալիր։ Երբ զարմացած հարցրի, թե ուր է քշում, ասաց՝ խի քուրս, էդ ծննդատունը ուրդե ա, որ։ Իսկ վերջում, այդ մի քանի կիլոմետրի համար ինձանից 1600 դրամ գումար պահանջեց»,- պատմեց մեկ այլ քաղաքացի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ դեպքում պետք է հստակ տարանջատել սպառողի շահն ու սպառողի իրավունքը։ Սպառողի իրավունքը կարող է ոտնահարվել, եթե ոտնահարվում է օրենսդրությամբ սահմանված որեւէ նորմ։ «Մենք տվյալ պարագայում օրենսդրությամբ կարող ենք ունենալ սպառողի մոլորություն։ Մասնավորապես, երբ ծառայություն մատուցվեր մի գնով, իսկ նախապես հայտարարված լիներ այլ գին։ Սա կդիտարկվեր անբարեխիղճ մրցակցություն, և օրենսդրության համապատասխան տնտեսվարողը պատասխանատվության կենթարկվեր կամ նրան կհանձնարարվեր հետայսու նման գործունեություն չծավալել»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ տվյալ պարագայում տնտեսվարողը հակափաստարկ ունի, որ ինքը նախապես տեղեկացնում է, թե ինչ գնով է նրան տեղափոխելու, եթե չէր ցանկանում, կարող էր չօգտվել։ Հետևաբար մոլորություն չկա։

Պիպոյանի խոսքերով՝ «Յանդեքսի» դեպքում ավելի շատ ոչ թե իրավունքի ոտնահարում է, այլ՝ սպառողի շահի, որի պաշտպանությունը պետք է իրականացնի հենց ինքը՝ սպառողը, որը իրեն համարում է տուժած։ «Օրինակ, իրազեկում իրականացնի, այլ քաղաքացիների բացատրի, որ այդ ծառայությունը վնաս է, դժգոհ քաղաքացիները հրաժարվեն «Յանդեքսի» ծառայություններից։ Նա էլ, հասկանալով, որ հաճախորդ է կորցնում, կսկսի սպառողակենտրոն քաղաքականություն վարել։ Բայց երբ հասցված վնասն այդքան շատ չի, և սպառողը շարունակում է օգտվել ծառայություններից այն պարագայում, երբ նման ծառայություն մատուցող մի քանի այլ ընկերություններ կան, նշանակում է, որ վնասն այդքան էլ մեծ չէ»,- նշեց Պիպոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում