Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

«Ծառուկյան» դաշինքի 2022-ի մրցակիցը

Ակնառու է, որ 2018 թվականի բյուջեի քննարկումների առիթով Հայաստանում ընդդիմադիր դաշտի, այսպես ասած, թիավարումը անցել է «Ծառուկյան» դաշինքի ձեռքը: Այդ իմաստով նոր խորհրդարանում տեղի են ունենում ուշագրավ անցումներ: Նախ՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախաձեռնությամբ ընդդիմադիր դաշտի, այսպես ասած, լոկոմոտիվի և օրակարգ թելադրողի թին իր ձեռքը վերցրեց «Ելք» դաշինքը, որը այդ գործընթացով որոշակի ժամանակահատված եղանակ էր թելադրում: «Ծառուկյան» դաշինքը ստիպված էր կա՛մ փոխել խաղը, կա՛մ մասնակցել «Ելք»-ի սկսած խաղին: Իսկ այստեղ, իհարկե, խնդիրը ոչ միայն «Ելք»-ի նվագի տակ պարելու հանգամանքն էր, այլև այն, որ այդ պարով «Ծառուկյան» դաշինքը ստիպված էր լինելու դուրս գալ ուղիղ Ռուսաստանի դեմ:

«Ծառուկյան» դաշինքը, սակայն, թեթև մանևրով խլեց նախաձեռնությունը, քանի որ մի կողմից՝ «Ելք»-ը չուներ հաջորդ քայլը՝ ՀՀԿ քվեարկությամբ մերժումից հետո, մյուս կողմից՝ «Ծառուկյան» դաշինքի դե ֆակտո ներկայացուցիչ սպորտի նախարարը արեց Սամվել Կարապետյանի ըմբշամարտի ֆեդերացիան թողնելու և ծանր կացություն ստեղծելու մասին հայտարարությունը, որը անմիջապես գրավեց ուշադրության զգալի մասը Ծառուկյան-Կարապետյան կոնֆլիկտի ուժով:

«Ծառուկյան» դաշինքը այդ թեթև մանևրով գործնականում վերականգնեց «ընդդիմադիր ստատուս քվոն»: Սակայն զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները, որ հանդես բերեց պաշտպանության նախարարը, «Ելք»-ին տվեցին նոր հնարավորություն, ինչը ավելացավ նաև ուսանողական բողոքի շնորհիվ: Եվ ահա այդ ֆոնին բյուջետային քննարկումները, ինչպես նաև տոնավաճառների աշխատակիցների հանդեպ ՊԵԿ գործողությունները, «Ծառուկյան» դաշինքին տվեցին «ստատուս քվոն» վերստին սեփական ձեռքը վերցնելու հնարավորություն՝ խորհրդարանական կոշտ ելույթների և տոնավաճառների աշխատակիցների բացօթյա ակցիաների միջոցով:

Ուշագրավ է, որ նոր խորհրդարանի գործունեության արդեն առաջին ընդամենը մի քանի ամիսների ընթացքում «ընդդիմադիր նախաձեռնությունը» երկրորդ անգամ անցնում է ձեռքից ձեռք: Առիթները, պատճառները, շարժառիթային հիմքերը, իհարկե, այլ հարց են, այստեղ կան մի շարք գործոններ: Սակայն կասկածից վեր է, որ ընդդիմադիր դաշտում այդ, այսպես ասած, դիրքային պայքարը ոչ միայն շարունակվելու է, այլ թերևս էլ ավելի է սրվելու՝ հաշվի առնելով այստեղ առկա հիմնարար խնդիրը՝ արտահամակարգային ուժեղ և լեգիտիմ ընդդիմության բացակայությունը, և անգամ դրա ձևավորման գործընթացի, միտումների բացակայությունը:

Բանն այն է, որ դաշտում գերակա է համակարգային ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, որը, սակայն, ունի իր շահերի հստակ շրջանակը: Այդ դաշտից դուրս գործող «Ելք» դաշինքը խորհրդարանի ընտրությանը կարողանալով հաղթել մյուս, այսպես ասած, ընդդիմադիր խմբերին՝ այդուհանդերձ, չի կարողանում կատարել մեթոդաբանական այն թռիչքը, որ անհրաժեշտ է Հայաստանում ընդդիմադիր դաշտում հիմնարար փոփոխության համար: Իրավիճակային առումով «Ելք»-ը մրցունակ է, ռազմավարական տեսանկյունից առնվազն առայժմ՝ ոչ:

Մյուս կողմից, սակայն, «Ծառուկյան» դաշինքի համար դա երաշխավորված դիրք չէ՝ նկատի ունենալով այն, որ մրցակից չունենալով արտահամակարգային ընդդիմության դաշտում՝ «Ծառուկյան» դաշինքի իրական մրցակիցը, իհարկե, համակարգն է, որովհետև եթե այստեղ դաշինքը պարբերականորեն, այսպես ասած, չպաշտպանի իր ֆունկցիոնալ կենսունակությունը, ապա համակարգը մեծ հավանականությամբ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը կներկայանա այլ ընդդիմությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում