Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գագիկ Ծառուկյանն անձամբ հետևել է բազկամարտի համաուսանողական առաջնությանը

Նոյեմբերի 15-ից 17-ը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում անցկացվեց բազկամարտի Հայաստանի համաուսանողական առաջնությունը՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան:

Առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ավելի քան 360 ուսանողներ, կազմակերպում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա այսօր հետեւեց եզրափակիչ մարտերին: Եզրափակիչների մեկնարկից առաջ ՀԱՕԿ նախագահը բոլոր ուսանողներին շնորհավորեց իրենց միջազգային օրվա առիթով.

«Մենք լավ ավանդույթ ենք դարձրել ամեն տարվա այս օրը ուսանողների համար տարբեր միջոցառումներ կազմակերպել: Բազկամարտի համաուսանողական առաջնությունն օրվա բազմաթիվ միջոցառումներից մեկն է: Մենք մեր երիտասարդներին, ուսանողներին տարբեր ոլորտներում իրենց կարողությունները փորձելու, իրենց չբացահայտված ունակություններն ու տաղանդը բացահայտելու հնարավորություններ ենք ընձեռում: Ուզում ենք, որպեսզի երիտասարդները զբաղվեն սպորտով, լինեն առողջ, ճանաչեն իրենք իրենց, պայքարեն ու հաղթեն: Բազկամարտի համաուսանողական առաջնությունը հենց այդ հարթակներից մեկն է:

Մենք բազկամարտի մեր չեմպիոններին, ազգային հավաքականի անդամներին գիտակցաբար չենք թողել մասնակցել այս առաջնությանը, որպեսզի պայքարն ավելի հետաքրքիր եւ արդար լինի:

Մի քանի օրից կմեկնարկի բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի առաջնությունը, որին առաջին անգամ կմասնակցեն նաեւ հաշմանդամություն ունեցողները: Նրանք դիմել են ինձ՝ տեղեկացնելով, որ իրենք նույնպես ամբողջ տարի մարզվում են եւ ցանկանում են մասնակցել Հայաստանի առաջնությանը, ցուցադրել իրենց ունակությունները: Ես սիրով ընդունել եմ նրանց առաջարկը: Չեմ բացառում նաեւ, որ այսօրվա հաղթողներից ու մրցանակակիրներից շատերը նույնպես այնտեղ հանդես գան, հաղթեն, դառնան ճանաչված ու գնահատված:

Սիրելի ուսանողներ, երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան: Համարձակ եղեք կյանքում, մի վախեցեք ձեզ փորձել, ստուգել ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ սպորտում: Այդպես ձեր մեջ նոր որակներ կբացահայտեք, ինքներդ ձեզ ավելի լավ կճանաչեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հորդորելով ավելի համարձակ ու ակտիվ լինել ուսման մեջ, սպորտում եւ կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում