Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Հարկայինի գործելաոճը տոնավաճառի աշխատակիցների նկատմամբ պոպուլիզմ է, աշխատանքի իմիտացիա

«Հարկայինի գործելաոճը տոնավաճառի աշխատակիցների նկատմամբ պոպուլիզմ է, աշխատանքի իմիտացիա։ Հայաստանում կան լիքը խնդիրներ, լիքը տնտեսվարողներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, որ հարկեր չեն մուծում։ Թող առաջին հերթին նրանց բերեն հարկային դաշտ։ Տոտալ վերահսկողությունը բիզնեսի վրա անհնար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքերով՝ ՓՄՁ-ն ամենաթույլ օղակն է, մանր բիզնեսին հարվածելն ամենահեշտն է, դրա համար էլ հարկայինը կենտրոնացել է ՓՄՁ-ների վրա։

Ինչ վերաբերվում է տոնավաճառի աշխատակիցներին անվճար հաշվապահներ տրամադրելուն, ապա դա, Գրիգորյանի խոսքերով, անիրագործելի է․ «Ամբողջ աշխարհում բիզնեսի նկատմամբ տոտալ վերահսկողութուն չկա։ Ինչքան դու բիզնեսին դնում ես վերահսկողության տակ, այնքան հարկեր ես կորցնում։ Վերջին երկու տարվա ընթացքում, երբ Շրջանառության հարկի վերաբերյալ օրենքը չընդունվեց, և առևտրականները մի քիչ ազատ մնացին, հարկերը աճեցին։ Բիզնեսը գնաց դեպի հարկային դաշտ։ Ես կողմ եմ, որ հարկերը վճարվեն, բայց հարկայինի գործելաոճը ընդունելի չէ։ Հարկայինը շատ այլ գործիքներ էլ ունի վերահսկողության։ Բայց գնալ, ընկնել շուկաներով, կանգնել դռների դիմաց և թույլ չտալ, որ մարդը մտնի շուկա, դա արդեն չի նշանակում վերահսկողություն։ Դա նշանակում է, որ ՊԵԿ-ը պարզապես ցանկանում է տուգանել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում