Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

ԱՄՆ դեսպանի զգուշավոր 2-ը կառավարությանը

Հայաստանում դեռևս դժվար տնտեսական վիճակ է, ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ, երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ասելով, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները, ապա մարդիկ ավելի քիչ կլքեն երկիրը և կմնան Հայաստանում աշխատելու: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը միանգամից անում է երկու բացասական արձանագրում՝ Հայաստանում տնտեսական դժվար վիճակ է, և այսպես ասած՝ բարեփոխումները չեն տալիս արդյունք, և մարդիկ հեռանում են Հայաստանից:

Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը ցածր գնահատական է նշանակում ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունքին: Դժվար է ասել, թե հատկապես ո՞վ է ստանում այդ գնահատականը՝ վարչապետ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան, թերևս, ակնհայտ է, որ մեղմ ասած՝ հաճախ չես տեսնի, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անի հայտարարություններ, որտեղ բացասական գնահատականը գերակշռում է դրականին: Դա նշանակում է, որ Նահանգները դժգոհ է ինչ-որ բանից: Հատկապես ինչից, դժվար է ասել, բայց խոսքն, իհարկե, վերաբերում է կառավարման որակին, տնտեսական քաղաքականությանը, այսպես ասած՝ բարեփոխումներին:

Հիշարժան է, որ դեսպան Միլզը բավականին բացասական կարծիք էր հայտնել նախորդ կառավարության գործունեությունից, երբ պաշտոնանկ էր եղել Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել էր՝ Միլզը, որ կառավարությունը անբավարար էր աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, և այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ն ֆինանսավորել էր հակակոռուպցիոն խորհրդի համար ֆինանսավորման ընդամենը 2 տոկոսը, այսինքն՝ Ռիչարդ Միլզը 2 էր գնահատել Հովիկ Աբրահամյանի կառավարության արդյունավետությունը:

Միևնույն ժամանակ, դա տեղի էր ունեցել կառավարության պաշտոնանկությունից հետո, իսկ դրա գործունեության ընթացքում ԱՄՆ դեսպանը, այսպես ասած, լավատեսական մեսիջներ էր հաղորդում՝ փորձելով, թերևս, ոգևորել և օգնել կառավարությանը: Բայց, ինչպես երևում  է, ամերիկացի դիվանագետն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունները դրանից ոգևորվում են, սակայն ոչ թե ավելի լավ աշխատում, այլ այսպես ասած՝ հանգստանում այդ դափնիների վրա, համարելով, որ իրենց հաջողվել է, այսպես ասած, համոզել միջազգային հանրությանը և մասնավորապես Նահանգներին, որ բարեփոխումներ են իրականացնում և վիճակ փոխում:

Ըստ երևույթին, ունենալով Հովիկ Աբրահամյանի կառավարության փորձը՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում դեսպան Միլզը նախընտրում է դժգոհությունը՝ թեկուզ զգուշավոր, զուսպ, բայց արտահայտել կառավարության գործունեության ժամանակահատվածում, ոչ թե դրա պաշտոնանկությունից հետո գնահատել 2, այդպիսով իրականում երես տալով հաջորդ կառավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում