Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

Նոր ինտրիգ՝ Վանաձորի քաղաքական կյանքում. ՀՎԿ-ն կդադարեցնի՞ բոյկոտը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր քաղաքական ինտրիգ է հասունանում վանաձորյան քաղաքական կյանքում: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու՝ մինչ օրս գումարված նիստերը Սահմանադրական դատարանը ոչ իրավազոր ճանաչեց, իսկ այդ նիստերի ընթացքում կայացված որոշումները՝ ոչ օրինական: Դրանից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: Խնդիրն այն է, որ ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների՝ 15 հոգու կողմից: Ավագանու մյուս 17 անդամները՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի  նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու՝ նվազագույնը ևս 2 այլ անդամներ:

Վանաձորից մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: Այս նպատալով ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, ակտիվ բանակցություններ են տանում:

Թե ում հետ են բանակցում Մամիկոն Ասլանյանն ու նրա թիմակիցները, դեռ գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք նորից բոյկոտելու են նոյեմբերի 23-ին նախատեսված նիստը:

«Թե որ երկուսի մասին է խոսքը, չեմ կարող ասել, բայց մինիմում երկու այլ ավագանու անդամների ներկայություն փորձելու են ապահովել, որպեսզի ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ նվազագույն 17 հոգու ներկայություն ապահովեն»,-  ասաց Քրիստ Մարուքյանը:

Այս լուրը ճշտել չհաջողվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից: Վանաձորի քաղաքապետը մեզ ասաց, որ ինքը անձնական հարցերով խիստ զբաղված է, և ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները որոշել են շարունակել բոյկոտն ու նոյեմբերի 23-ի նիստին չեն մասնակցելու: Այլ հարցերի Վանիկ Էլիզբարյանը չպատասխանեց:

Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին, ապա նրանցից որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Նրանցից ոմանք սկզբում նշեցին, թե ավելի ուշ կկապվեն մեզ հետ ու կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, դրանից հետո, արդեն մի քանի օր է՝ կա՛մ անհասանելի են, կա՛մ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նոյեմբերի 23-ին հրավիրված նիստին իրենց կուսակիցների մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության  մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նույպես հստակ պատասխան չտվեց: Նա նախ խոստացավ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել, այնուհետև անհասանելի դարձավ:

Այնպես որ, Վանաձորի ավագանու նոյեմբերի 23-ի նիստում բացառված չեն անակնկալները, ինչպես որ դրանք եղան Վանաձորում ավագանու անդամների կողմից քաղաքապետ ընտրելու ժամանակ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում