Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն զինվորականներին խնդրել է իրեն իշխանության գլուխ թողնել «ևս մի քանի օր կամ ամիս»: Այս մասին հայնում է The Independent-ը:
Զինվորականների խմբի ղեկավար Քրիս Մուցվանվան, ով աջակցում է պաշտոնանկ արված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվին, հայտնել է, որ Մուգաբեի հակառակորդները կանցնեն ակտիվ գործողություններ, եթե նախագահը հրաժարական չտա:
Նրա խոսքով՝ բարձրաստիճան զինվորականների հետ բանակցությունների ժամանակ երկրի ղեկավարը խնդրել է իրեն «ևս մի քանի օր կամ ամիս տալ» իշխանության գլուխ:
«Եթե նա համառի, մենք կիրակի կկազմակերպենք նրա հեռացումը… նրա իմփիչմենթը երեքշաբթի տեղի կունենա»,- հայտնել է պարբերականի աղբյուրն իշխող Zanu-PF կուսակցությունում: