Էմբեր Հերդի և Ջոնի Դեպի բաժանումից հետո Հերդը կարճատև սիրավեպ է ունեցել Իլոն Մասկի հետ: Իսկ վերջես Հերդը խոստովանել է, որ համասեռամոլ է, խոսել է նաև Դեպից բաժանվելուց հետո իր կյանքի մասին, գրում է ELLE-ն:
«Գաղափարը, որ չի կարելի համակերպվել այն բանի հետ, ինչը քեզ հարմար չէ, առաջանում է այն բանից հետո, երբ կյանքը ստուգոմ է ձեր ամրությունը: Դա բարդ է, բայց մենք աճում ենք՝ ձեռք բերելով հավասարակշռություն և ներդաշնակություն: Այնքան էլ կարևոր չէ, որ իմ որոշումները չէին հասկանում, կարևոր է, որ ես ինձ պահել եմ իմ բարոյական սկզբունքներին համապատասխան»,- ասել է Հերդը: Նա հավելել է, որ աշխատում է խղճից ելնելով ապրել. դա միակ բանն է ինչը նրա համար իսկապես կարևոր է: