ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուներն Ուիդբի կղզու երկնքում հսկայական առնանդամ են պատկերել, նրանց խոստացել են պատժել: Այս մասին հայտնում է ամերիկյան KREM հեռուստաալիքը:
The most monumental thing to happen in omak. A penis in the sky pic.twitter.com/SM8k1tNYaj
— Anahi Torres (@anahi_torres_) November 16, 2017
«Մենք հետևում ենք կարգապահության ամենաբարձր չափանիշերի և ստանձնում ենք անձնակազմի գործողությունների ամբողջ պատասխանատվությունը: Պատկերի հայտնվելու մեջ ոչ մի ուսումնական արժեք չկա, մենք այն անպարկեշտ ենք համարում և համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել են ռազմածովային ուժերում:
Անպարկեշտ պատկերը երկնքում առաջինը տեսել են մոտակա բնակավայրերի բնակիչները: Ոմանք լուսնակարներն ակտիվորեն հրապարակել են սոցցանցերում, ոմանք էլ դժգոհել են: