Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Եվրասիական Հայաստան, եվրոպական համաձայնություն

«Հանուն Հայաստան Պետության ճակատը», որը միավորում է Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին, այսօր հայտարարությամբ ողջունել է ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը դարձել է այն եզակի փաստաթուղթը, որը կոնսենսուսի է բերել Հայաստանի խորհրդարանի բոլոր կուսակցություններին` անկախ ներքին հակասություններից, անգամ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին, որոնց առնվազն մի մասը պատրաստ է իշխանափոխության` անգամ զինված ապստամբության միջոցով:

Այսինքն` եվրաինտեգրացիան փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքականության միակ ուղղությունն է, որտեղ Հայաստանում մեծ կոնսենսուս է` անգամ այնպիսի ուժերի միջև, որոնց մեկտեղումը դժվար պատկերացնելի է անգամ տեսականորեն: Նույնիսկ եվրասիականությունը, որը գերակայություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար, նման կոնսենսուս չունի, որովհետև խորհրդարանի չորս ուժերից մեկը` «Ելք»-ն անգամ նախաձեռնել է ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության չեղարկման գործընթաց, իսկ արտահամակարգային ընդդիմության համար ապագաղութացումը հռչակված է՝ պայքարի գերակա ուղղություն:

Քաղաքական նման ստատուս-քվոն սկզբունքորեն պետք է բացառեր Հայաստանի ներկայությունը ԵՏՄ-ում, եթե, իհարկե, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն անկեղծ են եվրաինտեգրման իրենց ձգտումների, դիրքորոշումների մեջ: Սակայն մենք հիշում ենք, որ երկու ամիս առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր ԵՏՄ հարցը, ՀՀԿ գործիչները Հայաստանի եվրասիականացումը համարում էին այլընտրանք չունեցող: Ե՞րբ էին հանրապետականներն անկեղծ` երկու ամիս առա՞ջ, երբ ունենում էին նման ելույթներ, թե՞ հիմա, երբ անվերապահ պատմականություն են հաղորդում նոյեմբերի 24-ին:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն շատ հնարավոր է` ՀՀԿ-ն երկու դեպքում էլ անկեղծ է, միևնույն ժամանակ` երկու դեպքում էլ խաղում է: Եվրասիականությունը ՀՀԿ-ի ընտրությունը չէ, նրան հասցեագրված շանտաժն է, որի առանցքով գործում է Հայաստանի իշխանությունը` ռուսական գաղութատիրության համակարգում: Նույն տրամաբանությամբ` եվրաինտեգրացիան չի կարող ՀՀԿ-ի քաղաքակրթական ընտրությունը լինել, որովհետև այս կուսակցությունը սկզբունքորեն դեմ է մրցակցությանը` քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Եվրաինտեգրումը ՀՀԿ-ի «արհեստական շնչառության» շանսն է` եվրասիական ճահճում չխեղդվելու համար: Նույն կոնտրաստը բնորոշ է կոալիցիոն ՀՅԴ-ին, «այլընտրանքային» ԲՀԿ-ին:

Եթե եվրասիական Հայաստանում գործում է եվրոպական կոնսենսուս, ապա դա կարող է երկու բացատրություն ունենալ․ կամ Հայաստանի քաղաքական համակարգը, հատկապես իշխանությունները խոստովանում են, որ Հայաստանին եվրասիականությունը պարտադրված է, կամ էլ` մեր քաղաքական համակարգն ու հասարակությունը սկզբունքորեն այնքան դեգրադացված են, որ արտաքին և արժեքային կողմնորոշումները ստորադասված են կոնյուկտուրային:

Տվյալ դեպքում գործ ունենք «և, և»-ի հետ, որը, ի տարբերություն եվրասիականության և եվրաինտեգրման մեկտեղման Հանրապետականի «և, և»-ի, միանգամայն իրական է, որովհետև գործ ունենք թե՛ ռուսական տոտալ ճնշման և թե՛ մեր քաղաքական համակարգի անպատասխանատվության, հասարակության անտարբերության հետ: 2013-ին, երբ Հայաստանը մեկ գիշերվա մեջ ուրացավ եվրաինտեգրմանը, դրա դեմ ընդվզեց մի քանի տասնյակ քաղաքացի: Նույնը կլինի այսօր, եթե ինչ-որ պատճառով, նոյեմբերի 24-ին, համաձայնագիրը չստորագրվի: Նույն կերպ, եթե մեկ գիշերվա մեջ Հայաստանը հրաժարվի ԵՏՄ-ից, ապա փողոց դուրս չեն գա մեր ռուսասերները:

Հայաստանը սկզբունքորեն վերածվել է այլընտրանք չունեցող երկրի, սակայն խնդիրը նույնիսկ մեր արտաքին քաղաքական սխալ կողմնորոշումն ու ռուսական շանտաժը չէ, այլ` Հայաստանի քաղաքական համակարգի, հանրային մտածողության որակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում