Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի անունը

Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում նոյեմբերի 17-ին անվանակոչության արարողություն էր. ուսումնական հաստատությունն այսուհետ կկրի անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արթուր Վանոյանի ծնողները, ընտանիքի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Արթուր Վանոյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչներ՝ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանն անդրադարձավ զինակցի կյանքին ու գործին. «Արթուր Վանոյանը հերոսաբար զոհվեց Հայրենիքի և իրավակարգի պաշտպանության՝ իրեն վստահված դիրքում: Չզիջեց, չընկրկեց, չնահանջեց, որովհետև նրան առաջնորդում էին սպայի պատիվն ու ոստիկանի կոչումը…»:

Արթուր Վանոյանն իր ողջ կյանքով հավաստեց, որ տղամարդու և սպայի համար պատիվ է կյանքը վտանգել հանուն երկրի ու ժողովրդի, հանուն հազարավոր մարդկանց, որոնք վստահում ու հավատում են քեզ, հանուն երեխաների, որոնք ճշմարիտ քաղաքացի չեն դառնա առանց այդ հավատի:

Արթուր Վանոյանը երբեք խույս չտվեց մահից՝ ո՜չ երկրի սահմանները պաշտպանելիս, ո՜չ հանցավորության դեմ պայքարում: Ու մահը նահանջում էր: Եվ թվում էր՝ միշտ է նահանջելու: Բայց, ավաղ, կատարվեց անկարելին…

Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Մխիթարյանը ներկայացրեց համաքաղաքացու և ընկերոջ մարտական ուղին և առաքելության խորհուրդը. «Երբ սկսվեց Արցախյան շարժումը՝ լինելով ճակատի մի քանի հատվածներում՝ Լաչինի միջանցքում, Գորիսի տարածաշրջանում, որտեղ ազատագրական մարտերի մասնակից դարձավ, և Արծվաշենում, և Մարտակերտում, այդ ընթացքում նա առիթ ունեցավ շփվելու այն ժամանակ Արցախում մարտնչող ոստիկանական զորքերի հետ, և կարծում եմ, որ հենց այդտեղ էլ վճռվեց Արթուրի ճակատագիրը, և սկսած 1994 թվականից՝ նա այս համակարգում էր…»:

Եվ գործընկերների ու ընկերների խոսքից կրկին հառնում էր Արթուր Վանոյանի պայծառ կերպարը՝ մարդու, քաղաքացու, սպայի, ում համար կյանքի գործ էր հայրենիքի պաշտպանությունը, երբ վտանգված էին մեր երկրի սահմանները, ում առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությունն էր՝ իր կյանքը վտանգելու գնով:

Անվանակոչության հանդիսավոր արարողությունն ավարտվեց ոստիկանության պատվո պահակախմբի ու զինվորական երգչախմբի ելույթներով:

Հուզիչ էր Արթուր Վանոյանի կիսանդրու բացումը դպրոցի նախասրահում, որին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին Հայաստանի ոստիկանության անունից: Մշտական ներկայություն կրթօջախի կյանքում և հիշեցում, որ կյանքը հայրենիքինն է, պատիվը՝ սպայինը, ապագան՝ երեխաներինը…

Ոչ ոք չի մոռացվում ու չի մոռացվում ոչինչ, և խորհրդանշական է, որ հենց կրթօջա՜խն է կրելու Արթուր Վանոյանի անունը, և դպրոցի սաները սերնդեսերունդ փոխանցելու են նրա կյանքի ու սխրանքի հիշողությունը՝ տանելով դեպի ապագան, որի քաղաքացիներն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում